Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Հինգշաբթի, Ապրիլ 25
13 առաջարկ
2 առաջարկ
7 առաջարկ
1 առաջարկ
4 առաջարկ
Թարմացված է՝ 26.07.2022 թ. Ընկերությունը սկսել է աշխատել 2008 թվականի հունիս ամսից:ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 23 Լիցենզիա, տրված 27.06.2008թ.:Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը»:Ընկերության առաքելությունն է աջակցել գյուղացուն ունենալ արդյունավետ ֆերմերային տնտեսություն:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:2009 թ.-ի հունիսից ընկերությունը մասնակցում է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի Շուկա ծրագրի վարկային բաղադրիչի իրականացմանը:2011թ.-ի օգոստոսից Գերմանահայկական Հիմնադրամ ծրագրերի կառավարման գրասենյակի կողմից իրականացվող «ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորում:2014թ.-ի հունիսից Հայաստանում Ասիական զարգացման բանկի գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման եւ զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է միկրո, փոքր եւ միջին կին ձեռնարկատերերի վարկավորում:Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ համագործակցության արդյունքում 2011 թ.-ի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ցածր տոկոսադրույքով եւ արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում Հայաստանի գյուղացիական կոոպերատվիներին:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թվականից ի վեր մասնակցում է KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» միջոցների տեղաբաշխման գործընթացին:Կազմակերպությունն իրականացնում է «Ուրախ ֆերմեր» վարկային պրոդուկտի ծառայությունների մատուցումը դյուրին եւ հասանելի պայմաններով:Ներկայում կազմակերպությունն ունի 4 մասնաճյուղ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերում, ինչպես նաեւ երկու ներկայացուցչություն՝ Արտաշատում եւ Շիրակի մարզերում:2017 թվականի սեպտեմբերից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնակցում է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:2018 թվականի հուլիսից ընկերությունը մասնակցում է Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 1,407,324 հազ. դրամ, ակտիվները` 10,887,728 հազ. դրամ, պարտավորությունները` 9,480,404 հազ. դրամ:Կազմակերպության գործունեության հիմնական ուղղվածությունն է`• Վարկերի տրամադրում ֆերմերներին եւ գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին• Բիզնես վարկեր• Գյուղատնտեսական մեքենա/սարքավորումների ֆինանսական լիզինգ«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակների սակագներին կարող եք ծանոթանալ այս հղումով:Վարկային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը 2021թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 64 մարդ:
22.04.2024 | 12:54 Հոդվածներ
2024թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
23.04.2024 | 10:54 Ֆինտեխ
Revolut-ը նախատեսում է դրամայնացնել հաճախորդների տվյալները
22.04.2024 | 15:52 Արժեթղթերի շուկա
«Դայմենշն» ՓԲԸ-ն մեկնարկել է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
18.04.2024 | 10:10 Նորություններ
Մինչեւ 1% cashback Wildberries-ում՝ IDBank-ի քարտով վճարելիս
19.04.2024 | 18:01 Նորություններ
Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
05.04.2024 | 17:46 Հարցազրույցներ
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
01.04.2024 | 17:31 Նորություններ
Mastercard Armenia-ի նոր ներկայացուցիչ է նշանակվել Արսենյա Էլչյանը
11.04.2024 | 10:46 Նորություններ
Բանկային ապահովագրությունը կլինի «ԻՆԳՈ»-ի առաջնահերթ ուղղություններից մեկը
04.04.2024 | 15:12 Ֆինտեխ
«Ֆինտեխներին վարկավորող ֆինտեխը» ներգրավել է $108 մլն
12.04.2024 | 18:10 Նորություններ
Ամիօ բանկը հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
03.04.2024 | 15:39 Նորություններ
Զախարովա. «Միր» քարտերի հարցում Հայաստանը տեղի է տվել Արեւմուտքի ճնշմանը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau