Ինեկոբանկ


Ինեկոբանկ
Թարմացված է. 16.11.2011

Հիմնադրման տարեթիվը. 1996 թվական

ՀՀ ԿԲ լիցենզիա. թիվ 68, տրված 07.02.96-ին

Աշխատակիցների թիվը. 31.09.2011-ի դրությամբ` 477:

Մասնաճյուղերի թիվը. Երևանում` 6, Գյումրիում` 1, Վանաձորում` 1, Արմավիրում` 1, Հրազդանում` 1, Աբովյանում` 1, Աշտարակում` 1 :

Իր գործունեության ընթացքում "Ինեկոբանկ” ՓԲԸ-ն ձեռք է բերել կայուն և վստահելի բանկի ու գործընկերոջ համբավ` աճող եկամտաբերությամբ և զարգացման բավականին բարձր տեմպերով :

Բանկը հանդիսանում է.

- SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ
- Համաշխարհային Բանկի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից
- USAID-ի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ShoreBank Advisory Services կողմից իրագործվող ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից
- Եվրասիա հիմնադրամի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից
- Լինսի հիմնադրամի ձեռնարկությունների վարկավորման ծրագրի գործակալ բանկ
- ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր
- USAID կազմակերպության կողմից իրագործվող Վարկային երաշխիքների ծրագրի մասնակից Բանկ
- KFW բանկային խմբի գործընկեր բանկ
- MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ
- Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ` համատեղ իրականացվող Միկրո և Փոքր Ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում
- Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ` համատեղ իրականացվող Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակներում
- Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ` համատեղ իրականացվող Փոքր և Միջին Ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում
- DEG գործընկեր Բանկ` համատեղ իրականացվող Փոքր և Միջին Ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում
- ADB գործընկեր Բանկ` համատեղ իրականացվող Փոքր և Միկրո Ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում

2001 թվականից բանկը հանդիսացել է "Լինսի” հիմնադրամի գործակալ` ձեռնարկությունների վարկավորման գծով:

Բանկը համագործակցում է հետեւյալ միջազգային կազմակերպությունների հետ`

- Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ` Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և Առևտրի խթանման երաշխիքային ծրագրերի շրջանակներում,
- Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ` Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և հիփոթեքային (բնակարանների ձեռք բերում, կառուցապատում և վերանորոգում) վարկավորման ծրագրերի շրջանակներում,
- Գերմանահայկական հիմնադրամի հետ` փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և հիփոթեքային վարկավորման (բնակարանների ձեռք բերում և վերանորոգում) ծրագրերի շրջանակներում,
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ` արտահանողների և Սևծովյան համագործակցության երկրներից ներմուծողների վարկավորման ծրագրի շրջանակներում,
- Deutsche Investitions und Entwicklungesellschaft MBH (DEG)-ի հետ` նոր ստեղծվող, ընդլայնվող և վերականգնվող կազմակերպություններին աջակցելու նպատակով,
- Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ` գյուղական տարածքների բարեփոխումների և աջակցության ծրագիր շրջանակներում,
- Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ընկերակցություն հիմնադրամի հետ` Գյուղական Ձեռնարկատիրության և Փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր:
- Հայաստանի Փոքր և միջին Ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հինադրամի հետ` վարկերի դիամց երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում:
- IREX կազմակերպության հետ` զանգվածային լրատվության միջոցների աջակցության ծրագրի շրջանակներում,
- KfW բանկի հետ` "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում” ծրագրի շրջանակներում:

Բանկի միջազգային բաժնետերերն են` IFC – 10 % և DEG – 13.5 %

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 14,011,830 հազ. դրամ, ակտիվներ` 70,199,896 հազ. դրամ, պարտավորություններ` 56,188,066 հազ. դրամ:

Գործադիր տնօրենԱվետիս Բալոյան
Խորհրդի նախագահԱշոտ Ավետիսյան
ՀասցեԵրեւան, Թումանյան 17
Հեռախոս(10) 51 05 10
Ֆաքս(10) 51 05 73
Էլ. փոստ
Վեբ. կայքhttp://www.inecobank.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 22.02.2012

USD389.26+ 0.09
GBP611.22- 5.30
EUR515.03- 0.74
RUR13.07+ 0.01