
ՀայԷկոնոմԲանկը /նախկին ԽՍՀՄ "Բնակսոցբանկի" հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:
1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվել է արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս "Սիլ Կոնցերնի" հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Ներկայումս, Բանկը նշանակալի մասնակցություն ունի "Սիլ Ինշուրանս" ՓԲԸ-ի և "Էկոնոմինկասացիա" ԴՓԲԸ-ի բաժնեմասերում:
Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC, Համաշխարհային Բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացմում" ծրագրին:
Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIKL, LEADER, BLIZKO և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:
Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Բանկը հանդիասանում է ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):
2007թ. Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների:
2008թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է "BB+" վարկային վարկանիշը` " հնարավոր բարձրացում" կանխատեսմամբ:
2009 թվականի մարտի 31-ից բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: "Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին” կանոնակարիգին կարող եք ծանոթանալ "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա’’ ընկերության ինտերնետային կայքում:
Այսօր ՀայԷկոնոմԲանկն ունի 35 մասնաճյուղ, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 17-ը` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:
Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.09.2010թ. դրությամբ կազմում է ավելի քան 80.8 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:
30.09.2010թ. դրությամբ բանկն ունի 1417 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 19 բաժնետեր (37.1%), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):
Բանկի աշխատակիցների թիվը` 691 մարդ (առ 30.09.10):
30.09.2011թ. դրությամբ ՀայԷկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմել են 9 141 355 հազ. դրամ, ակտիվները` 54 287 292 հազ. դրամ, պարտավորությունները` 45 145 937 հազ. դրամ:
Գործադիր տնօրեն | Արմեն Նալջյան |
| 0002, Երեւան, Ամիրյան 23/1 | |
Հեռախոս | (10) 53 20 07, 86 86 |
Ֆաքս | 53 05 06, 53 89 04 |
Էլ. փոստ | |
Վեբ. կայք | http://www.aeb.am |


Գործադիր տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք