Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Սեպտեմբեր 22
18 առաջարկ
4 առաջարկ
1 առաջարկ
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, որը միավորում է ավելի քան 190 միջազգային և տեղացի մի շարք ոլորտների փորձառու մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, մասնագետներ ֆինանսների, գործարարության, կառավարման, ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտներից, ինչպես նաև իրավախորհրդատուներ և հարկային խորհրդատուներ:Ավելի քան քսան տարի է, ինչ ընկերությունը մատուցում է բաժնետերերի կողմից առաջնորդվող եւ անհատականացված ծառայություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր մասնագիտական չափանիշներին, եւ միտված են աջակցելու հասարակական եւ մասնավոր հատվածների արագ աճող ընկերություններին Հայաստանում և տարածաշրջանում։Ծառայություններ Աուդիտ և հարակից ծառայություններ• համաձայնեցված ընթացակարգեր• Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS) և համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (GAAP) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ• Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ• ՏՏ աուդիտ (ITAF, ISACA)- տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի ստանդարտներին և ընթացակարգերին համապատասխան • ֆինանսական հաշվետվությունների վերստուգում:Որպես փորձառու աուդիտորներ՝ մենք բաժնետերերի համար պատրաստում ենք օրենսդրությանբ պահանջվող հաշվետվություններ և մասնակցում ենք նրանց ամենամյա ժողովներին:Հարկային խորհրդատվությունՄենք խորհրդատվություն ենք մատուցում հարկային ռազմավարության և հարկային պլանավորման բոլոր բնագավառների վերաբերյալ՝ սկսած ընկերության կազմավորումից կամ ձեռքբերումից՝ տրամադրելով վերլուծություն տեղական և միջազգային տեսանկյուններից:Խորհրդատվական ծառայություններԳործարար խորհրդատվության ծառայություններ• Ֆինանսների կառավարում• Արտադրողականության բարձրացում• Տեխնիկական ռազմավարություն և կառավարում• Փոփոխությունների և ծրագրի կառավարում• Իրագործելիության ուսումնասիրություններ• Ռազմավարական և բիզնես պլանավորում• Մարդկային կապիտալԳործարար ռիսկերի ոլորտ • Տեխնոլոգիաների աուդիտ, խորհրդատվություն և ռիսկերի կառավարում• Ձեռնարկությունների ռիսկերի կառավարում այդ թվում՝ գործառնական, գործընթացային և ֆինանսական ռիսկեր• Ներքին վերահսկողություն և ներքին աուդիտ• Կորպորատիվ կառավարման խորհրդատվություն, նախագծում և համապատասխանեցում• Բիզնես գործընթացների վերակազմակերպում• Տեղեկատվության անվտանգություն և տվյալների պաշտպանությունԿիբեռանվտանգություն• PCI DSS ստանդարտներին համապատասխան աուդիտ և խորհրդատվություն• Ներթափանցման փորձ• ISO 27001 ստանդարտներին համապատասխան աուդիտ և խորհրդատվություն• ISO 27032 կիբեռանվտանգության ծրագրի նախագծում և իրականացում• SWIFT աուդիտ և անվտանգության ծառայություններ• GDPR-ի իրականացում և աուդիտ• Մասնագիտական վերապատրաստում և սերտիֆիկացում PECB-ի կողմից (ISO 27001, ISO 27032, ISO 31000 և այլն)• ASV սկանավորում և խոցելիության սկանավորումՎերականգնում և վերակազմակերպում Մենք տրամադրում ենք մասնագիտացված վերակազմակերպման աջակցություն, ներառյալ բիզնես գործընթացների վերակառուցում: Մենք նաև ներդնում ենք նոր բիզնես ռազմավարություններ և նախագծում կապիտալի նոր կառուցվածքներ:Գործարքների իրականացման խորհրդատվությունՄենք աջակցում ենք Ձեզ գործարքների իրականացման ողջ ընթացում՝ օգնելով հնարավորինս լավագույն արդյունքի հասնել՝ ինչպես գործարք իրականացնելու պահին, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Մեր թիմերը առաջարկում են մասնագիտական լուծումներ հետևյալ ոլորտներում՝ • Գնահատումներ• Իրավիճակի գնահատում• Ծրագրի ֆինանսավորում• Միավորումներ և ձեռքբերումներ• Կապիտալի շուկաներՀաշվապահական ծառայություններՀաշվապահական ծառայությունների շրջանակներում իրականացվում է հաշվապահական համակարգերի ներդրում, հաշիվների պարբերական վարում, միջանկյալ ստուգումներ, ինչպես նաև ամսական կամ եռամսյակային բյուջեների և հաշվետվությունների պատրաստում: Մեր հաշվապահները նաև պատրաստում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ, այդ թվում բոլոր հարկային և սոցիալական վճարների գծով: Իրավաբանական խորհրդատվությունԻրավաբանական խորհրդատվությունը ներառում է կորպորատիվ իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ կազմակերպությունների ստեղծում և լուծարում, դատարանում ներկայացուցչության ապահովում, դատական գործընթացների վարում, իրավաբանական եզրակացության տրամադրում և գործարքների ձևակերպում: Մեր հաճախորդներին նաև մատուցում ենք օրենսդրական ակտերի մշակման ծառայություն:
22.09.2026 | 12:12 Նորություններ
Հայէկոնոմբանկը $35 միլիոնի սինդիկացված վարկային պայմանագիր է ստորագրել OPEC-ի հետ
20.09.2026 | 22:05 Հոդվածներ
Homo economicus «Նեո»-ն եւ տնտեսագիտության չպատմված պատմությունը
17.09.2026 | 17:53 Հոդվածներ
Ոսկե կամուրջ դեպի դրամավարկային բազմաբեւեռություն
15.09.2026 | 13:46 Նորություններ
IDBank-Visa-Wizz Air. ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
16.09.2026 | 14:43 Նորություններ
Ineco Group-ը մուտք է գործում ԵՄ բանկային շուկա՝ ձեռք բերելով սլովենական LON բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
24.08.2026 | 10:18 Նորություններ
S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները
24.08.2026 | 16:55 Նորություններ
«Յունիսպորտ»-ը մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau