2006 թ. 3-րդ եռամսյակի վերջում Հայաստանում շրջանառվում էր 190.232 պլաստիկ քարտ

08.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.2006թ. III-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 38163 մլն. ՀՀ դրամի 789433 գործառնություն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, վկայակոչելով Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 2814 մլն. ՀՀ դրամ:

2006թ. III-րդ եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի քանակը կազմել է 190232 քարտ, որը 2006թ. II-րդ եռամսյակի վերջի համեմատությամբ աճել է 1.08 անգամ (14128 քարտով):

2006թ. III-րդ եռամսյակի վերջի դրությամբ գործող “ԱրՔա” քարտերի քանակը 2006թ. II-րդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 1.09 անգամ (6758 քարտով) և կազմել 82447:

Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ավելացել է 1.07 անգամ (7370 քարտով), այդ թվում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերը աճել են 5485 քարտով (1.07 անգամ) և կազմել 83676, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը ավելացել է 1446 քարտով (1.17 անգամ) կազմելով 9916:

Շրջանառության մեջ գտնվող “ԱրՔա” քարտերով 2006թ. III-րդ եռամսյակի ընթացքում իրականացվել է 358275 գործառնություն` 12318 մլն. ՀՀ դրամ ծավալով: “ԱրՔա” քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2006թ. II-րդ եռամսյակի համեմատ աճել է մոտ 1.25 անգամ (2490 մլն. ՀՀ դրամով):

2006թ. III-րդ եռամսյակի ընթացքում VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 16593 մլն. ՀՀ դրամ (266586 գործառնություն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացվել է 4155 մլն. ՀՀ դրամ ծավալով (50164 գործառնություն): 2006թ. II-րդ եռամսյակի համեմատ այդ գործառնությունների ծավալը ավելացել է համապատասխանաբար 2749 մլն. եւ 1494 մլն. ՀՀ դրամ ծավալով:

Միջազգային այլ քարտերով իրականացվել է 114408 գործառնություն 5097 մլն ՀՀ դրամ ծավալով, որը 2006թ. II-րդ եռամսյակի համեմատ ավելացել է 486 մլն. ՀՀ դրամով:

2006թ. III-րդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող մեկ ՙԱրՔա՚ քարտով շարունակվել է ամսեկան իրականացվել միջինում մոտ 1.4 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը 2006թ. II-րդ եռամսյակի համեմատ ավելացել է 5 հազար ՀՀ դրամով և կազմել է 34 հազար ՀՀ դրամ:

2006թ. III-րդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգում սպասարկվող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնցից 18 անդամակցում են “ԱրՔա” համակարգին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai