Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Հունիս 09
Թարմացված է. 15.05.2026
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ համակարգաստեղծ բանկերից մեկը, արդեն 34 տարի շարունակ պահպանում է կարեւոր դերակատարությունը երկրի բանկային հատվածի եւ տնտեսության զարգացման գործում: Որպես ունիվերսալ ֆինանսական հաստատություն՝ այն հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների մշտապես արդիականացվող ընդգրկուն փաթեթ:Բանկը ՀՀ պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի եւ գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (բանկային գործունեության լիցենզիա թիվ 1, գրանցման վկայական թիվ 0156)։Իր գործունեության ողջ ընթացքում Բանկը մեծապես կարեւորել է միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունն ու արդյունավետ կերպով կյանքի կոչել ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), IFC, SYMBIOTICS S.A., Ինկոֆին (Incofin I.M), DEG, BLUEORCHARD MICROFINANCE FUND S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES, EFA GROUP եւ այլ առաջնակարգ կառույցների կողմից ֆինանսավորվող եւ Բանկի առաքելությանը համահունչ տասնյակ ծրագրեր:Բանկի բաժնետիրական կապիտալի մոտ 52%-ը պատկանում է Սուքիասյան ընտանիքին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող, իսկ մոտ 48%-ը տիրապետում են փոքր բաժնետերերը, որոնց թիվը կազմում է մոտ 8000:Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց՝ բաղկացած 50 մասնաճյուղից, որոնցից 28-ը գտնվում են Երևանում, 22-ը` Հայաստանի մարզերում:Հայէկոնոմբանկի որդեգրած ռազմավարության կարեւոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը եւ նոր հաճախորդների ներգրավումը` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր եւ ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։Բանկի աշխատակիցների թիվը գերազանցում է 900-ը:
05.06.2026 | 15:36 Արժեթղթերի շուկա
0% միջնորդավճար` լեւերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
08.06.2026 | 09:44 Ֆինտեխ
ԱՄՆ խոշորագույն բանկերը տոկենացված ավանդների ցանց կգործարկեն
04.06.2026 | 16:33 Նորություններ
Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
04.06.2026 | 22:30 Հոդվածներ
«Թռիչքաձեւ աճ՝ 6 տարում». MB Legal-ն ընդլայնում է ծառայությունները եւ աշխարհագրությունը
02.06.2026 | 16:48 Նորություններ
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
01.06.2026 | 22:30 Հարցազրույցներ
Դավիթ Ռապավա. Silk Hospitality-ն տեղական ինքնության եւ միջազգային ստանդարտների հատման կետում է
21.05.2026 | 09:40 Նորություններ
Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14.05.2026 | 16:34 Նորություններ
IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից
21.05.2026 | 16:40 Նորություններ
Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
13.05.2026 | 16:39 Visa Voice
Անտեսանելի վճարումներ, խելացի գնումներ. ինչպես է Agentic AI վերափոխում առեւտուրը եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար
20.05.2026 | 17:57 Արժեթղթերի շուկա
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
29.05.2026 | 20:48 Նորություններ
Մայիսի 30-ին «Յունիսպորտ»-ը կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau