ՄՈԳՈ

Թարմացված է 24.03.2022

«Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Հայաստանում գործող առաջատար ֆինանսական ընկերություններից է, որը մասնագիտացած է ավտովարկերի, սպառողական վարկերի և առցանց ֆինանսավորման տրամադրման ոլորտում։ ՀՀ կենտրոնական բանկի համար 42 լիցենզիա՝ տրված 23․06․2017թ.։

Ընկերությունը հանդիսանում է միջազգային ֆինանսական խմբի մաս և Հայաստանում առաջարկում է ժամանակակից, արագ և հաճախորդակենտրոն ֆինանսական լուծումներ։

Եթե փնտրում եք արագ վարկ, ավտովարկ կամ մատչելի ֆինանսավորում Հայաստանում, «Մոգո»-ն ապահովում է պարզ դիմելու գործընթաց, արագ հաստատում և ճկուն պայմաններ։ Ընկերությունն ունի հինգ մասնաճյուղ Երևանում եւ մեկական մասնաճյուղեր Գյումրիում, Կապանում և Վանաձորում։

Ավտովարկ․«Մոգո»-ի հիմնական ծառայություններից մեկը ավտովարկավորումն է Հայաստանում, որը նախատեսված է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Ավտովարկը հնարավոր է ստանալ մեկ օրում առանց կանխավճարի, մեքենայի արժեքի մինչեւ 100% չափով և մինչեւ 120 ամիս ժամկետով։«Մոգո»-ն առաջարկում է 350.000 ՀՀ դրամից մինչեւ 20.000.000 ՀՀ դրամ վարկեր ցանկացած տարեթվի, մոդելի եւ արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։

«Մոգո»-ի մեքենայի գրավով վարկերը տրամադրվում են մեքենայի արժեքի մինչեւ 100% չափով։ Հաճախորդը ստանում է գումարը առանց ավտոմեքենան վաճառելու և շարունակում վարել այն վարկը մարելու ընթացքում։

Սպառողական վարկը հարմար լուծում է, երբ անհրաժեշտ է արագ ֆինանսավորում առանց բարդ փաստաթղթաշրջանառության։ «Մոգո»-ն առաջարկում է մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկ՝ նախատեսված անձնական և ընտանեկան տարբեր նպատակների համար։

Mogo Green / «Մոգո Գրին» ավտովարկը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենա։ «Մոգո Գրին»-ը առաջարկում է մինչև 20,000,000 ՀՀ դրամի չափով ավտովարկ էլեկտրական ավտոմեքենայի համար։ Վարկը տրամադրվում է 1 օրվա ընթացքում, հատուկ պայմաններով և նվազեցված տոկոսադրույքով։

Մոգո ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։

«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

Գլխավոր տնօրեն Խաչիկ Ներկարարյան
Հասցե ք․Երևան Կորյունի փող․14, 3-րդ հարկ
Հեռախոսահամար (012) 700700
Էլ. հասցե info@mogo.am
Վեբկայք https://www.mogo.am/

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW