Fitch գործակալությունը “ՎՏԲ-Հայաստան բանկին” շնորհել է BB վարկանիշ` “Կայուն” կանխատեսմամբ

08.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը “ՎՏԲ-Հայաստան Բանկին” շնորհել է BB վարկանիշ` “Կայուն“ կանխատեսմամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Fitch Ratings-ը նշում է, որ BB վարկանիշն արտացոլում է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” հիմնական բաժնետեր հանդիսացող ռուսական “Վնեշտորգբանկից” անհրաժեշտության դեպքում աջակցություն ստանալու չափավոր հավանականությոնը:

Fitch-ի կարծիքով, ՎՏԲ-ն կունենա “ՎՏԲ-Հայաստան Բանկին” աջակցութուն ցուցաբերելու բարձր մակարդակի պատրաստակամություն` նման անհրաժեշտության առաջացման դեպքում: Սակայն “ՎՏԲ-Հայաստան Բանկի”` նման աջակցություն ստանալու եւ օգտագործելու ունակությունը կարող է սահմանափակվել երկրի ռիսկերի պատճառով, մասնավորապես` միջոցների փոխանցման եւ կոնվերտացիայի ռիսկերով:

Fitch-ը նշում է, որ նկատի ունենալով “ՎՏԲ-Հայաստան Բանկի” շուկայում ունեցած մեծ չափաբաժինները, գոյություն ունի Հայաստանի իշխանություններից աջակցություն ստանալու չափավոր հավանականություն: Այնուամենայնիվ, Fitch-ի կարծիքով, երկրի իշխանություններն ավելի շուտ կանկնալեն, որ անհրաժեշտության դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկին” առաջին հերթին աջակցություն կցուցաբերի ՎՏԲ-ն:

Բանկի անհատական D/E վարկանիշն արտացոլում է նրա համեստ եկամտաբերությունը, վարկային պորտֆելի կենտրոնացման բարձր մակարդակները, ցածր պաշարները վարկային հավանական կորուստների դեպքում եւ աճող կառուցվածքային ռիսկերը` ակտիվների եւ պասիվների մարման ժամկետների անհամապատասխանության հետեւանքով:

Վարկանիշը նկատի է առնում նաեւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” նշանակալի հաճախորդային բազան, բավարար կապիտալիզացիան եւ իրացվելիության ընդունելի մակարդակը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai