Banks.am-ի հարցազրույցը վրացական Silk Hospitality ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ռապավայի հետ- Silk Hospitality-ն առանձին հյուրանոցների կառավարումից տեղաշարժվել է դեպի այն, ինչ դուք անվանում եք «տպավորություններ վայրից»։ Ո՞րն էր այդ տեղաշարժի պատճառը, եւ ինչո՞վ է «տպավորությունը վայրից» տարբերվում ավանդական հյուրընկալությունից։- Այս փոփոխությունը տեղի ունեցավ բնական ճանապարհով, քանի որ Վրաստանն այն վայրը չէ, որտեղ հյուրընկալությունը կարող է սահմանափակվել միայն հյուրանոցային համարով կամ ընդունարանով: Իրական արժեքը ամբողջական փորձառությունն է՝ սնունդը, գինին, մշակույթը, երաժշտությունը, տեսարանները, մարդիկ եւ էմոցիաները։Մեզ համար «տպավորությունը վայրից» նշանակում է ճամփորդելու առիթ ստեղծել։ Թբիլիսիում դա կարող է լինել ճարտարապետությունը, ռեստորանները, գիշերային կյանքը եւ քաղաքային մշակույթը, Ցինանդալիում՝ գինին, երաժշտությունը, պատմությունն ու բնությունը, Բաթումիում՝ ծովը, հանգիստն ու զվարճանքները։ Radisson Blu Iveria hotel Լուսանկարը՝ Silk Hospitality Մեր նպատակը պարզ է. հյուրանոցները պետք է ոչ միայն հյուրեր ընդունեն, այլեւ բացահայտեն տվյալ վայրի առանձնահատկությունները։- Ինչո՞վ է առանձնահատուկ Վրաստանի հյուրընկալության ոլորտը, եւ ո՞րն է դրանում Silk Hospitality-ի դիրքավորումը։- Վրաստանը առանձնանում է նրանով, որ համատեղում է հնագույն մշակույթը ժամանակակից էներգիայի հետ։Այստեղ կա գինի, խոհանոց, լեռներ, ծով, ժառանգություն եւ իրական հյուրընկալության շատ ուժեղ ավանդույթ. եւ այս ամենը՝ փոքր երկրում։Silk Hospitality-ն գործում է տեղական ինքնության եւ միջազգային ստանդարտների հատման տիրույթում։ Մենք չենք փորձում պատճենել արտասահմանյան մոդելները։ Ցանկանում ենք ստեղծել հյուրընկալություն, որը կլինի գլոբալ առումով մրցունակ, իսկ էմոցիոնալ առումով՝ վրացական։- Կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանն ու Հայաստանը զբոսաշրջության ոլորտի զարգացման նմանատիպ ուղեգիծ ունեն:- Վրաստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն՝ հարուստ պատմություն, մշակույթ, խոհանոց, հյուրընկալություն եւ հետխորհրդային տրանսֆորմացիա։ Երկու երկրներն էլ սովորում են իրենց ճիշտ ներկայացնել աշխարհին։Միեւնույն ժամանակ, նրանց ուժեղ կողմերը տարբերվում են եւ լրացնում միմյանց։ Վրաստանն ակտիվորեն զարգացել է գինու, կենսակերպի, Սեւ ծովի, լեռների եւ քաղաքային հյուրընկալության շուրջ։ Հայաստանն ունի բացառիկ ժառանգություն, մշակութային խորություն եւ ամուր կապեր Սփյուռքի հետ։ Դավիթ Ռապավան Լուսանկարը՝ Silk Hospitality Միասին նրանք կարող են ստեղծել տարածաշրջանային զբոսաշրջության ավելի հզոր պատմություն։- Ձեր պորտֆոլիոն ընդգրկում է շատ տարբեր վայրեր՝ մայրաքաղաք Թբիլիսիից ու ծովափնյա Բաթումիից մինչեւ լեռնային Թուշեթի եւ գինեգործական կենտրոն Ցինանդալին։ Ինչպե՞ս եք պահպանում բրենդի ամբողջականությունը:- Ամբողջականությունը չի նշանակում, որ բոլոր օբյեկտները պետք է միմյանց նման լինեն։ Միավորող օղակը մեր փիլիսոփայությունն է՝ աուտենտիկությունը, դիզայնը, սպասարկման որակը, էմոցիոնալ կապը եւ տեղանքի զգացողության հզոր շեշտադրումը։ Թբիլիսիում դա կարող է ընկալվել որպես քաղաքային եւ սոցիալական միջավայր, Ցինանդալիում՝ մշակութային եւ նրբաճաշակ, Բաթումիում՝ զվարճանքների վրա կենտրոնացած, իսկ լեռներում՝ խաղաղ եւ ինքնատիպ։- Ինչո՞վ է «լայֆսթայլ հյուրանոցը» տարբերվում ավանդական շքեղ օբյեկտից, եւ ինչո՞ւ է դա ձեր ռազմավարության առանցքային տարր դարձել։- Ավանդական շքեղությունը հաճախ կապված է պաշտոնականության, նյութերի եւ սպասարկման արարողակարգերի հետ։ Լայֆսթայլ հյուրընկալությունն ենթադրում է մթնոլորտ, դիզայն, համեղ սնունդ, երաժշտություն, մշակույթ եւ սոցիալական էներգիա։Մեզ համար դա շատ կարեւոր է, քանի որ Վրաստանն իր բնույթով էմոցիոնալ եւ սոցիալական է։ Հյուրանոցը չպետք է անդեմ լինի: Այն պետք է լինի կենդանի, կապված տվյալ վայրի հետ եւ գրավի ոչ միայն հյուրերին, այլեւ տեղացիներին։Շքեղությունն այսօր միայն կատարելությունը չէ։ Դա ինքնություն է եւ հիշողություն։- Silk Hospitality-ն առաջարկում է «շատ ավելին, քան պարզապես կացություն»՝ ռեստորանների, բարերի, welness-ի եւ մշակութային ծրագրերի միջոցով։ Ինչպե՞ս են այդ տարրերը հյուրի ամբողջական փորձառություն ստեղծում։- Լավ օրինակ է Tsinandali Estate-ը։ Հյուրերը կարող են գալ այնտեղ հյուրանոցի համար, բայց տպավորություններն արագորեն կընդլայնվեն։ Նրանք կվայելեն պատմական կալվածքը, այգիները, վրացական գինին, welness-ը, տեղական խոհանոցը, իսկ ամենամյա փառատոնի ժամանակ՝ համաշխարհային մակարդակի դասական երաժշտությունը։ Այս տարրերն առանձնացված չեն միմյանցից. դրանք միասին ստեղծում են ամբողջական էմոցիոնալ ճանապարհորդություն։ Tsinandali Estate-ում Լուսանկարը՝ Մեդիամաքս Նույնը կարելի է ասել Թբիլիսիի Telegraph հյուրանոցի մասին. պատմությունը, դիզայնը, ռեստորանները, բարերը եւ քաղաքի էներգիան՝ այս ամենը ամբողջացնում է տպավորությունները։- Tsinandali Estate-ը եւ՛ հյուրանոց է, եւ՛ մշակութային ուղղություն իր երաժշտական փառատոնով եւ պատմական նշանակությամբ։ Ինչպե՞ս եք համատեղում կոմերցիոն հյուրանոցային սպասարկումը ժառանգության պահպանության հետ։- Ցինանդալիում ոչ թե պարզապես հյուրանոց է այլ վրացական մշակութային հիշողության մի մաս, որին պետք է վերաբերվենք պատասխանատվությամբ։ Մեզ համար մշակույթը բիզնեսից անջատ չէ. այն կազմում է տպավորության հիմքը։ Փառատոնը, գինեգործական ժառանգությունը, պատմական կալվածքն ու այգիները՝ այս ամենն ամրապնդում են օբյեկտը կոմերցիոն տեսանկյունից, բայց միաժամանակ պաշտպանում են դրա ինքնությունը։ Ցինանդալիի փառատոնում Լուսանկարը՝ Մեդիամաքս Նպատակն է այնպես անել, որ կոմերցիոն հաջողությունը սատարի պահպանմանն ու մշակութային ծրագրավորմանը, այլ ոչ թե փոխարինի դրանց։- Հայաստանցիները սկսել են ավելի հաճախ այցելել Վրաստան։ Ձեր օբյեկտներից որո՞նք են առավել հետաքրքիր հայ հյուրերի համար, եւ ադապտացնո՞ւմ եք ինչ-որ բան հատուկ հայկական շուկայի համար։- Հայաստանից եկող հյուրերը շատ կարեւոր են մեզ համար։ Նրանցից շատերը լավ են ճանաչում Վրաստանը, ուստի գնահատում են որակը, մթնոլորտը, լավ սնունդը, դիզայնը եւ աուտենտիկ տպավորությունները։Մեծ հետաքրքրություն ենք տեսնում Թբիլիսիի Telegraph Hotel-ի, ինչպես նաեւ Բաթումիի եւ Ցինանդալիի մեր նախագծերի նկատմամբ։ The Telegraph հյուրանոցը Լուսանկարը՝ Silk Hospitality Հայաստանի շուկայի դեպքում շեշտը դնում ենք սննդի եւ խմիչքների, ընտանեկան ուղեւորությունների, welness-ի, պրեմիում դասի կարճատեւ այցերի եւ մշտական հյուրերի համար անհատականացված տպավորությունների վրա։- Telegraph հյուրանոցը ձեր նոր «մարգարիտն» է։ Արդյո՞ք այն գրավում է հայ այցելուներին։- Այո՛, Telegraph-ը արագ դարձավ Թբիլիսիի ամենահետաքրքիր հյուրանոցներից մեկը տարածաշրջանի ճանապարհորդների, այդ թվում՝ հայերի համար։Դրա գրավչությունը տեղանքի, պատմական ճարտարապետության, ժամանակակից դիզայնի, ռեստորանների, բարերի եւ մթնոլորտի համադրության մեջ է։ Telegraph-ը չի ընկալվում որպես ստանդարտ շքեղ հյուրանոց. մարդիկ զգում են, որ այն սերտորեն կապված է Թբիլիսիի հետ։ The Telegraph հյուրանոցի Tatuza ջազ-ակումբը Լուսանկարը՝ Silk Hospitality Մենք նաեւ հետաքրքրություն ենք տեսնում Երեւանից երիտասարդ ճանապարհորդների եւ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների կողմից, ովքեր գալիս են հանգստյան օրերին կամ միջոցառումների համար։- Ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում տարածաշրջանային զբոսաշրջային համագործակցության հեռանկարների մասին։- Նման համագործակցությունը չափազանց կարեւոր է։ Շատ միջազգային զբոսաշրջիկներ Հարավային Կովկասը դիտարկում են որպես ավելի լայն ճամփորդության հնարավորություն, որը չի սահմանափակվում միայն մեկ երկրով։ Դավիթ Ռապավան Լուսանկարը՝ Silk Hospitality Վրաստանն ու Հայաստանը շատ լավ համագործակցում են համակցված երթուղիներում՝ մշակույթ, գինի, սնունդ, ժառանգություն, բնություն եւ քաղաքային տպավորություններ։ Ես դրանում տեսնում եմ փոխլրացում, այլ ոչ թե մրցակցություն։Silk Hospitality-ի համար սա նշանակում է մեր օբյեկտների տեղորոշումը որպես տարածաշրջանային երթուղիների առանցքային հենակետեր։ Հարավային Կովկասի ավելի հզոր զբոսաշրջային էկոհամակարգը բարիք է բոլորի համար։Դավիթ Ռապավայի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը Tweet Դիտում՝ 5376