Սբերբանկը խանութներում QR կոդով վճարման ծառայություն կգործարկի

24.11.2017 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #QR կոդ

Սբերբանկը մտադիր է «Սբերբանկ օնլայն» հավելվածի միջոցով խանութներում QR կոդով վճարման ծառայություն ներդնել:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» գործակալությունը՝ վկայակոչելով բանկի ներկայացուցչի խոսքը, առաջիկայում կգործարկվի ծառայության պիլոտային տարբերակը:

Վճարում իրականացնելու համար բավարար կլինի հեռախոսով սքանավորել ապրանքի QR կոդն ու հաստատել գործարքը: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած սմարթֆոնով, որը միացած է ինտերնետին եւ որում առկա է «Սբերբանկ օնլայն» ծրագիրը:

Բանկի ներկայացուցչի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախորդները պատրաստ են նոր ծառայությանը, որի միջոցով կարող են վճարումներ կատարել բանկի հետ համագործակցող բոլոր խանութներում: Միաժամանակ, վճարման այս նոր եղանակը հարմար կլինի կիրառել առաքման եւ ինքնասպասարկման տերմինալներից օգտվելու դեպքում:

Բանկում ընդգծել են, որ QR կոդերը վճարումների հարմար եղանակ է այն կապուղում, որտեղ հաճախորդներն արդեն սովոր են կատարել վճարումներ եւ փոխանցումներ, իսկ նոր պրոդուկտը կոչված է լրացնելու առկա ծառայությունների ցանկը, այդ թվում՝ բանկային քարտերի էքվայրինգը:

QR կոդը (անգլ. quick response – արագ արձագանք) նկար է, որի վրա գրաֆիկական տեսքով կոդավորված է տեքստային տեղեկատվություն եւ այն կարող է ապակոդավորել համապատասխան հավելվածով ցանկացած սմարթֆոն: Սմարթֆոնի տեսախցիկն անհրաժեշտ է պահել կոդի վրա, որից հետո հավելվածը կապակոդավորի այն եւ կառաջարկի իրականացնել համապատասխան գործողություններ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 26828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai