Երեւանը պատրաստ է IFC-ի հետ «համարձակ քայլերի» իրականացմանը

22.05.2018 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #IFC
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է երեք հիմնական ուղղություններով՝ ներդրումային քաղաքականության, ագրո եւ զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու սպասելիքները:

Նախարարը շեշտադրել է մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը բիզնես ծրագրերի մշակման գործում, ինչը հնարավորություն կտա տնտեսական ներուժը վերածել կոնկրետ ծրագրերի։ Այս համատեքստում նշվել է դասընթացավարների ծրագրի անհրաժեշտության կարեւորության մասին:

Մտքեր են փոխանակվել ներդրումների խթանման օրենսդրական կարգավորման, ագրոոլորտում մրցակցության բարձրացման, այդ թվում՝ արտահանման խթանման, նոր շուկաների բացահայտման, Հայաստանի զբոսաշրջային գրավչության, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման եւ «Բիզնես Արմենիա» հիմնադրամների հետ համագործակցության մասին:

IFC-ի ներկայացուցիչները տեղեկացրել են համագործակցության ընդլայնման հնարավորության մասին, ինչին ի պատասխան, Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ գերատեսչությունը «պատրաստ է համարձակ քայլերի իրականացմանը, ինչը նոր շունչ կհաղորդի համատեղ աշխատանքին»։
Դիտում՝ 1435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai