Կոնվերս Բանկը մասնակցել է Կարիերայի տոնավաճառին

11.05.2018 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Կարիերայի տոնավաճառ
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ այսօր մասնակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած Կարիերայի տոնավաճառին՝ ԲՈՒՀ-ի սաներին ներկայանալով շահավետ առաջարկներով:

«Նախ եւ առաջ, Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երիտասարդներին հնարավորություն տալով օնլայն կամ թղթային տարբերակով լրացնել աշխատանքի հայտեր եւ համալրել Կոնվերս Բանկի ռեզերվը: Լավագույն ուսանողները՝ համապատասխան թափուր հաստիքների առկայության դեպքում, վերապատրաստում անցնելուց հետո աշխատանքով կապահովվեն բանկում»,- ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար,Կոնվերս Բանկի աշխատակիցները Ամերիկյան համալսարանի ուսանողներին են ներկայացրել հատուկ երիտասարդների համար մշակված բանկային պրոդուկտները:

«Կոնվերս Բանկի տաղավար այցելուների հետաքրքրությունը մեծ էր ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ երիտասարդներին միտված պրոդուկտների նկատմամբ: Մասնավորապես, խոսքը «Կերտի՛ր քո վարկային պատմությունը» պրոդուկտի, աշխարհի  տարբեր երկրների ավելի քան 40 հազ. մշակութային, կրթական օջախներում, առեւտրի ցանցերում, գրադարաններում զեղչերի հնարավորություններ ընձեռող VISA ISIC վճարային քարտի, մատչելի հիփոթեքային պրոդուկտների մասին է»,- եզրափակել են բանկում:
Դիտում՝ 2823
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai