ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդատուներին նոր հնարավորություն է ընձեռում

11.05.2018 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ավանդ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձեւակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն:

Հնարավորությունը տարածվում է մինչեւ 1 տարի ժամկետով ներդրված դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով դրամով ավանդները, մասնավորապես՝

- ավանդ «Շահավետ» ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման եւ ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչեւ 9,75% եկամտաբերություն,
- ավանդ «Պրոգրես» ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչեւ 9,3% եկամտաբերությամբ:

«Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչեւ մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձեւակերպել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ՝ ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձեւակերպման պահին եւ դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai