Կոնվերս Բանկը Գինու օրերի շրջանակում CashBack ակցիա է հայտարարում

11.05.2018 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Գինու օրեր #CashBack
Կոնվերս Բանկ, «Երեւանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակում, հայտարարում է հերթական CashBack ակցիան:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկի քարտապան հաճախորդներին առաջարկվում է գնումներ կատարել Սարյան փողոցում տեղակայված «Կարաս» գինու վաճառակետում եւ ստանալ գնման/գնումների գումարի 25%-ի չափով հետվերադարձ:

«Կոնվերս Բանկը, հաճախորդների խրախուսման նպատակով, պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչեւ 25%-ը, այլեւ քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ եւ դրանք նվերներով փոխանակել բանկի գործընկերային ցանցում»,-ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 2014-2018 թթ. Կոնվերս Բանկը, CashBack ակցիաների շրջանակում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 6549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai