Ռուբեն Վարդանյան. Մի օլիգարխին չպետք է փոխարինի ուրիշ օլիգարխ

25.04.2018 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «եթե կրկնվի փոփոխությունների «ավանդական» մոդելը եւ մի մականունավորին փոխարինի մյուս մականունավորը, իսկ մի օլիգարխին՝ ուրիշ օլիգարխը, դա վերջ է նշանակելու»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին Ռուբեն Վարդանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ջահելները, որ փողոց են դուրս եկել, չեն ուզում այս երկրում օլիգարխներ ու մականունավոր մարդիկ լինեն:

1988 թվականին, երբ շատ երիտասարդ էի, մասնակցում էի ցույցերին՝ մեծ խանդավառությամբ, եւ հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս գալիս, իսկ Գերագույն խորհուրդը չէր ընկալում մարդկանց պահանջը եւ չէր կարողանում փոխել իր դիրքորոշումը։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Մանկական գրողը դարձավ ամենաուժեղ օլիգարխը»,- ասել է գործարարը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանն ու Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է.

«Հարգում եմ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա իր հաղթանակը չէ, ժողովրդի հաղթանակն է: Մենք պետք է կարողանանք ժողովրդի այդ ուժը բարի գործերին ծառայեցնել»:

Գործարարի խոսքով՝ պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը կգա ու դրախտ կդարձնի Հայաստանը:

«Չի լինելու այդպես: Մի օրվա մեջ բոլոր խնդիրները չեն լուծվելու, մարդկանց փողը չի ավելանալու: Մի՛ հավատացեք նրանց, ովքեր 15 միլիարդ դոլար ներդրումներ բերելու խոստումներ են տալիս: Այդպիսի բաներ խոսողները չեն հասկանում, թե դրանք ինչ գումարներն են»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Դիտում՝ 28391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai