ԿԲ նախագահը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը տարածաշրջանի հարեւաններից ավելի արագ եւ արդյունավետ է անցել մաքրման եւ կազմավորման շրջանը

09.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը ավելի լավ է զարգանում, քան հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է այս մասին այսօր Ռուս-Հայկական Համալսարանում` բանկային վերահսկողությանը նվիրված դասախոսության ընթացքում:

ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը անցել է երեք շրջան` մաքրման շրքան, երբ փակվեցին բանկերի 30%, կազմավորման շրջան, որի ժամանակ խստացվեցին բանկային կապիտալի չափին վերաբերող պահանջները եւ ներկայիս զարգացման շրջանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ի տարբերություն հարեւան երկրների, Հայաստանի բանկային համակարգը առաջին երկու փուլերը անցել է բավական արագ:

“Մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում մաքրել բանկային համակարգը եւ ներդնել այնպիսի բանկային չափանիշներ, որոնք ամենաարդյունավետն են տարածաշրջանում”,- ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai