ԿԲ խորհուրդը հաստատեց ապահովագրական գործունեությանը վերաբերող երկու կանոնակարգեր

08.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նոր խմբագրությամբ հաստատեց Բանկի ղեկավարների թեկնածուների ու հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաների ցանկը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նոյեմբերի 7-ին կայացած նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, որոշում ընդունվեց նաեւ հաստատել ՙԱպահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները՚ կանոնակարգ 30-ը և ՙԱպահովագրական ընկերությունների ապահովագրական պահուստները՚ կանոնակարգ 31-ը
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 7027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai