Միխայիլ Բաղդասարովը շարունակում է բանակցել “ՎՏԲ-Հայաստան բանկի” իրեն պակտանող 30% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ

07.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Միկա Լիմիթեդ“ ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը շարունակում է բանակցել “ՎՏԲ-Հայաստան Բանկի” իրեն պատկանող 30% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Միխայիլ Բաղդասարովն այսօր ասել է, որ բանակցում է ռուսական “ՎՏԲ” խմբի եւ հայկական SIL կոնցեռնի հետ: Գործարարն ասել է, որ նախապատվությունը կտա առավել բարձր գին առաջարկողին:

Միխայիլ Բաղդասարովը կրկին ասել է, որ բաժնետոմսերի վաճառքի պատճառը իր անհամաձայնությունն է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” վարած քաղաքականության հետ:

“Միկա Լիմիթեդի” նախագահաը մասնավորապես նշել է 40 մարզային մասնաճյուղերը փակելու “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մտադրությունը, ինչն իր համար անընդունելի է:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “ՎՏԲ”-ի ավագ փոխնախագահ Վասիլի Տիտովն հոկտեմբերի 27-ին Երեւանում ասել էր, որ խումբը հետաքրքրված է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բաժնետոմսերի 30%-ի ձեռքբերմամբ: Նա նշել էր, որ ներկայումս խումբն ուսումնասիրում է բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկը, սակայն վերջնական որոշումը կախված կլինի փաթեթի գնից: Տիտովի խոսքերով, բաժնետոմսերի գնման հարցը վերջնականապես կպարզվի առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai