“Վիմպելկոմը“ կգնի “ԱրմենՏելը” 487,7 մլն դոլարով

04.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Բիլայն” ապրանքանիշի ներքո հանդես եկող ռուսական “Վիմպելկոմ” բջջային օպերատորը համաձայնության է եկել հունական OTE-ի հետ 341,9 միլիոն եվրոյով “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 90% գնելու, ինչպես նաեւ ընկերության 40 միլիոն եվրոյի հասնող պարտքերն ու պարտավորությունները ստանձնելու մասին:

Բաժնետմոսերի մնացած 10%-ի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է:

Մեկնաբանելով գործարքը, “Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովն ասել է, որ “տնօրինելով Հայաստանի բջջային կապի շուկայի մոտ 40%-ը, “ԱրմենՏել” ընկերությունը բավականին ուժեք դիրքեր ունի, եվ մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել դրանք՚:

”Միացյալ ֆինանսական խմբի” վերլուծական դեպարտամենտի համատնօրեն Ալեքսեյ Յակովիցկու խոսքերով, գործարքի 487,7 մլն դոլար ընդհանուր գումարը խոսում է այն մասին, որ “Վիմպելկոմը“ բավականին հաջող ձեռքբերում է կատարել:

“Գումարը, որը կվճարի “Վիմպելկոմը“, 5 անգամ գերազանցում է “ԱրմենՏելի” EBIDTA-ն (շահույթը` մինչեւ հարկերի վճարումը եւ ամորտիզացիայի ծախսերը): Սովորաբար բջջային ընկերությունների համար վճարում են նրանց EBIDTA-ի տասնապատիկը, իսկ ֆիքսված հեռախոսակապի ընկերությունների համար` 7,5 անգամ գերազանցող գումարը“, - ասել է Յակովիցկին:

“Վիմպելկոմ” ընկերությունների խմբի մեջ մտնում են բջջային կապի օպերատորներ, որոնք ծառայություններ են մատուցում Ուկրաինայում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Վրաստանում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai