ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարը հանդես է եկել «նոր դերում»

10.05.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջերս գործարկեց գովազդային արշավ, որի գլխավոր դեմքը ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինն է:

Banks.am-ը խնդրել է բանկի ղեկավարին կիսվել՝ ինչպես է ծագել այդ գաղափարը, ինչպես է իրականացվել, ինչպես է նա իրեն զգում «նոր դերում» ու ինչպիսի սպասելիքներ ունի գովազդային արշավից, որը ներկայացված է ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ համացանցում:

«Գովազդային արշավին իմ մասնակցության գաղափարն ինքնաբուխ է ծագել, եւ, վերջին հաշվով, կապված էր բուն պրոդուկտի բովանդակության հետ, որի մշակման գործում անմիջական մասնակցություն եմ ունեցել: Անշուշտ, աշխատանքային կարգով ի սկզբանե քննարկվում էին բազմաթիվ թեկնածություններ, սակայն արդյունքում մենք եկանք եզրահանգման՝ քանի որ վերաֆինանսավորման պրոդուկտն աննախադեպ է թե՛ իր տեսակով եւ թե՛ պայմաններով, կարեւոր է հաճախորդներին հասցնել դրա էմոցիոնալ ենթատեքստը: Խոստովանեմ, որ էմոցիաներն ինձ ուժ էին տալիս ինչպես պրոդուկտի մշակման ընթացքում, այնպես էլ այսօր՝ նրա ակտիվ առաջմղման շրջանում»,- պատմում է Իվան Տելեգինը:

Նրա խոսքով՝ ծառայությունը նորություն էր շուկայում, եւ հաշվի էր առնվում այն ռիսկը, որը կապված էր պրոդուկտը բնակչությանը հասցնելու դժվարության հետ (որ պրոդուկտը դժվար կլինի հասցնել բնակչությանը): Միաժամանակ, պոտենցիալ հաճախորդների շրջանում հուսալիության եւ ապահովության օբյեկտիվ միջավայր ձեւավորելու անհրաժեշտություն էր առաջանում: «Մեր լուծումների ամբողջ գաղափարն այն էր, որ  գովազդային արշավի ուղերձը պետք է փոխանցի մի մարդ, որն ամբողջովին տեղյակ է տվյալ պրոդուկտի եւ, ընդհանուր առմամբ, բանկի առավելություններից, այդ իսկ պատճառով կարող է վստահաբար առաջարկել դրանք հաճախորդին»:


Ինչպես նշում է Իվան Տելեգինը, գովազդային արշավի պատրաստման եւ իրականացման բուն գործընթացը բավական հետաքրքիր է անցել. «Ամբողջ թիմը լիովին ներգրավված էր ստեղծագործական գործընթացում, չէր կորցնում լավատեսությունն ու ոգեւորությունն անգամ եղանակային անակնկալների ժամանակ»:

«Նկարահանման վայր էր ընտրվել Հայաստանի մարգարիտը՝ երկրի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Սեւանա լիճը: Ի սկզբանե նշանակված նկարահանման օրը հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ մի քանի օր անց՝ երկրորդ փորձի ժամանակ, ձյուն տեղաց՝ ստիպելով բոլորիս միասին թռչկոտել եւ տաքանալ: Բարեբախտաբար, արեւային եղանակը երկար չսպասեցրեց եւ ուղեկցեց մեզ նկարահանման ամբողջ ընթացքում»:


Սկզբնական սցենարով նախատեսվում էր, որ գովազդի տեքստային մասն Իվան Տելեգինը պետք է հայերեն արտասաներ, եւ դրանով պայմանավորված՝ փորձեր էին ընթանում (տե՛ս հոլովակը - խմբ.): Սակայն, ինչպես խոստովանում է մեր զրուցակիցը, հետագայում իրենք հասկացել են, որ տեքստի զուտ ֆոնետիկ փոխանցումը կարող է ազդել հաճախորդներին ուղղված ուղերձի անկեղծության վրա: Այնուամենայնիվ, գովազդային հոլովակի հայերեն տարբերակը շուտով եւս կգործարկվի, սակայն այն կկրկնօրինակի թարգմանիչը:

«Կարծում եմ՝ մեր այս աշխատանքը հաջողել է, նախ եւ առաջ, մեր թիմի եւ նկարահանող խմբի համախմբված աշխատանքի շնորհիվ: Տեսահոլովակի թողարկումից հետո ինձ նույնիսկ սկսեցին ճանաչել փողոցում, ինչը, անշուշտ, շատ հաճելի է մի մարդու համար, որն ընդամենը երկու տարի է ապրում եւ աշխատում Երեւանում: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ «աստղային հիվանդությունը» ինձ չի դիպչել (ծիծաղում է - խմբ.)»,- կիսվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարը:

Իսկ գովազդային արշավի արձագանքի վերաբերյալ Իվան Տելեգինը նշում է, որ հոլովակի թողարկման առաջին իսկ օրվանից հաճախորդներից ստացել են բազմաթիվ արձագանքներ, որոնցից ամենանշանակալին է՝ «Մենք հավատացինք»:

Դիտում՝ 30360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai