PayPal-ը $2,2 մլրդ-ի գործարք է կնքել

21.05.2018 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PayPal #iZettle
PayPal-ը $2,2 մլրդ-ով (£1,6 մլրդ) ձեռք է բերել մոբայլ վճարումների ոլորտի շվեդական iZettle ընկերությունը, որը զբաղվում է քարտ ընթերցող սարքերի (card-reader) վաճառքով՝ թիրախավորելով փոքր բիզնեսը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, գործարքը կայացել է iZettle-ի՝ բաժնետոմսերը Ստոկհոլմում ցուցակելու մասին արված հայտարարությունից ընդամենը երեք շաբաթ անց: Ընկերությունը նշում էր, որ ցուցակումը կօգնի միջոցներ ներգրավել եւ ընդլայնել գործունեությունը:

«Օնլայն վճարումների հատվածում մրցակցության աճի պայմաններում այս քայլը կբարձրացնի PayPal-ի ներկայությունը խանութներում: Գործարքի ավարտից հետո PayPal-ը ներկայացված կլինի Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի 11 շուկաների խանութներում»,- գրում է BBC-ն:

«Այս կոմբինացիան միավորում է iZettle-ի փորձը խանութներում, ճանաչված ապրանքանիշը եւ թվային մարքեթինգի ուժը՝ PayPal-ի գլոբալ մասշտաբի, մոբայլ ու օնլայն վճարումների առաջնության եւ վստահելի առեւտրային ապրանքանիշի հետ»,- ասել է PayPal-ի ղեկավար Դեն Շուլմանը (Dan Schulman):


2010-ին Ստոկհոլմում հիմնված iZettle ընկերությունը զբաղվում էր կրեդիտ եւ դեբետային քարտեր ընթերցող սարքերի վաճառքով, որոնք հնարավոր էր նաեւ միացնել սմարթֆոններին եւ պլանշետներին: Վերջին շրջանում ընկերությունն ընդլայնել էր իր գործունեությունը՝ էլեկտրոնային կոմերցիայի հարթակի միջոցով:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai