Deutsche Bank-ի «բաց բանկինգ»-ը՝ հնդկական ստարտափի ձեռքերում

17.05.2018 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Deutsche Bank #Open Banking
Deutsche Bank-ը ձեռք է բերել Մումբայում տեղակայված Quantiguous Solutions ծրագրային լուծումներ մշակող ընկերությունը՝ իր Բաց բանկինգի (Open Banking) ռազմավարության մշակումն արագացնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, Բաց բանկինգի հարթակը նախատեսված է հաճախորդների համար նորարար հավելվածներ մշակելու, ինչպես նաեւ կորպորատիվ հաճախորդներին, ֆինտեխ ընկերություններին եւ գործընկեր կազմակերպություններին իր բանկային հարթակներին եւ ծառայություններին կապելու համար:


Գործարքի արդյունքում Quantiguous Solutions-ի բոլոր աշխատակիցները կմիանան Deutsche Bank-ի թիմին:

«Ոգեւորված ենք Deutsche Bank-ի մասը դառնալու կապակցությամբ: Սա կարեւոր հնարավորություն է մեզ համար՝ մշակելու գլոբալ մասշտաբի Բաց բանկինգի պլատֆորմ՝ միջազգային բանկի հետ համատեղ, որը հավատարիմ է օնլայն բանկինգի հայեցակարգին: Մենք միշտ եղել ենք այն կարծիքի, որ սա է փոխկապակցված ֆինանսական համակարգի հիմքը»,- նշել է Quantiguous Solutions-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ախիլեշ Կատարիան:  

«Quantiguous Solutions ընկերության բարձրորակ մասնագետների խմբի ներգրավումը կօգնի մեզ ավելի արագ դուրս գալ շուկա»,- նշել է Deutsche Bank-ի թվային լուծումների ղեկավար Թոմաս Նիելսենը:

Գործարքի արժեքի մասին կողմերը տեղեկատվություն չեն հրապարակել:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai