SWIFT-ի ռուսական տարբերակը բռնել է բլոկչեյնի ուղին

04.05.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ՖՀՓՀ #SWIFT
2019-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SWIFT-ի ռուսական համանման տարբերակը) կաշխատեցնի բլոկչեյն տեխնոլոգիայով, գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Մասնավորապես, նշվում է, որ բաշխված ռեեստրների տեխնոլոգիան կբարձրացնի համակարգի պաշտպանվածության մակարդակը եւ կապահովի գործարքների թափանցիկությունը, ինչպես նաեւ կբարձրացնի SWIFT-ի ռուսական տարբերակի հանդեպ բանկերի եւ կազմակերպությունների հետաքրքրությունը:


Դեռ պարզ չէ՝ կարգավորիչը կօգտագործի բլոկչեյնի սեփակա՞ն մշակումը, թե՞ կօգտվի արդեն գոյություն ունեցող Etherium հարթակից: Կենտրոնական բանկում նշել են, որ դիտարկում են բաշխված ռեեստրների տեխնոլոգիայի կիրառման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման նպատակով: Կարգավորչի ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ:

Փորձագետների կարծիքով՝ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման դեպքում կբարձրանա հաքերային հարձակումների նկատմամբ SWIFT-ի ռուսական տարբերակի պաշտպանվածության մակարդակը, իսկ համակարգը կարող է դառնալ անգամ ավելի հուսալի, քան SWIFT-ը:


Աշխատանքային ռեժիմում SWIFT-ի ռուսական համակարգը գործարկվել է 2014թ. սեպտեմբերին: Նախագիծը կյանքի է կոչվել այն բանից հետո, երբ 2014թ. Եվրոպական խորհրդարանի մակարդակով քննարկվում էր ռուսական բանկերը SWIFT ցանցից անջատելու հնարավորությունը, ավելի ուշ նման տարբերակ դիտարկում էին նաեւ եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարները:
 
Banks.amհիշեցնում է, որ այս տարվա սկզբին հաղորդվում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բանկերի ու ընկերությունների «SWIFT-ի այլընտրանքին» միանալու հնարավորության մասին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15514
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai