Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Մարտ 30

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
RSS
 

"Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ՀԿԴ) հանդիսանում է արժեթղթերի շուկայի կարևորագույն օղակներից մեկը` իրականացնելով ռեեստրի կենտրոնացված վարման, արժեթղթերի պահառության եւ արժեթղթերով կատարված գործարքների քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթներ: Ներկայումս ՀԿԴ-ն սպասարկում է ավելի քան 800 հայկական ընկերություններ, և 180,000-ից ավել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներ:

Նախքան ՀԿԴ-ի հիմնադրումը ՀՀ արժեթղթերի շուկայում բացակայում էր կենտրոնացված ռեեստրավարման համակարգը: ՀՀ Կառավարության 10.01.1996թ. թիվ 4 որոշմամբ ստեղծվել էր "Ազգային կենտրոնացված ռեեստր” ՊՁ-ն: 1999թ. այն վերակազմակերպվել է "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ՓԲԸ-ի, որն էլ սկսեց կենտրոնացված ռեեստրավարման և պահառության գործառույթների իրականացումը: 2000 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” ՀՀ օրենքը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրավարի, և հաշվանցման ու վերջնահաշվարկի գործառույթների իրականացման բացառիկ իրավասությունը վերապահեց "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ԻԿԿ-ին: 2007թ. հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ օրենքի համաձայն "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ԻԿԿ-ն վերակազմակերպվեց բաց բաժնետիրական ընկերության` գործելով առեւտրային հիմունքներով: 2008թ. սկզբին NASDAQ և OMX բորսայական օպերատորների միաձուլման գործընթացի ավարտից հետո, ՀԿԴ-ի, ինչպես նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի, միակ սեփականատերը դարձավ NASDAQ OMX Group Inc.-ը:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
 
 
Տարածաշրջանային ղեկավար
Յոհան Ֆրեդհոլմ
Տնօրեն
Վահան Ստեփանյան
Հասցե
0010, Երեւան, Մհեր Մկրտչյանի 5բ
Քաղաքային
10 54 33 21, 54 33 29 (115)
Ֆաքս
10 54 33 21 (136)
Էլ. փոստ
info@nasdaqomx.am
Վեբ. կայք
 
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա. Նորություններ
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա