"Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ՀԿԴ) հանդիսանում է արժեթղթերի շուկայի կարևորագույն օղակներից մեկը` իրականացնելով ռեեստրի կենտրոնացված վարման, արժեթղթերի պահառության եւ արժեթղթերով կատարված գործարքների քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթներ: Ներկայումս ՀԿԴ-ն սպասարկում է ավելի քան 800 հայկական ընկերություններ, և 180,000-ից ավել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներ: Նախքան ՀԿԴ-ի հիմնադրումը ՀՀ արժեթղթերի շուկայում բացակայում էր կենտրոնացված ռեեստրավարման համակարգը: ՀՀ Կառավարության 10.01.1996թ. թիվ 4 որոշմամբ ստեղծվել էր "Ազգային կենտրոնացված ռեեստր” ՊՁ-ն: 1999թ. այն վերակազմակերպվել է "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ՓԲԸ-ի, որն էլ սկսեց կենտրոնացված ռեեստրավարման և պահառության գործառույթների իրականացումը: 2000 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” ՀՀ օրենքը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրավարի, և հաշվանցման ու վերջնահաշվարկի գործառույթների իրականացման բացառիկ իրավասությունը վերապահեց "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ԻԿԿ-ին: 2007թ. հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ օրենքի համաձայն "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ԻԿԿ-ն վերակազմակերպվեց բաց բաժնետիրական ընկերության` գործելով առեւտրային հիմունքներով: 2008թ. սկզբին NASDAQ և OMX բորսայական օպերատորների միաձուլման գործընթացի ավարտից հետո, ՀԿԴ-ի, ինչպես նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի, միակ սեփականատերը դարձավ NASDAQ OMX Group Inc.-ը: |
Տարածաշրջանային ղեկավար | Յոհան Ֆրեդհոլմ |
Տնօրեն | Վահան Ստեփանյան |
| 0010, Երեւան, Մհեր Մկրտչյանի 5բ | |
Հեռախոս | (10) 54 33 21, 54 33 29 (115) |
Ֆաքս | (10) 54 33 21 (136) |
Էլ. փոստ | info@nasdaqomx.am |
Վեբ. կայք | http://www.nasdaqomx.am |



Տարածաշրջանային ղեկավար
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք