Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Փետրվար 22

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
RSS
Թարմացված է. 2013-08-06
 

Հիմնադրվել է 1997թ.-ին որպես "Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն”: 2000թ.-ի նոյեմբերին որոշում է ընդունվել միությունը վերանվանել "Հայաստանի ֆոնդային բորսա” (ՀՖԲ / ԱՐՄԵՔՍ), իսկ 2001թ.-ից ՀՖԲ-ն գործել էր որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերի 9-ին ՀՖԲ վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն, և արդեն իսկ 2008 թ. հունվարի 7-ին շվեդական բորսայական օպերատոր OMX AB-ին դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի 100%-ոց բաժնետեր: Նույն տարվա ընթացքում ստեղծվել էր NASDAQ OMX Group, Inc. (NASDAQ OMX), որպես ԱՄՆ-ի բորսայական օպերատոր NASDAQ-ի և Շվեդիայի OMX AB-ի միաձուլում: Այսպիսով հիմա ՀՖԲ-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերության` NASDAQ OMX-ի մի մասը:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: ՀՖԲ-ի հիմնական գործառույթներն են արժեթղթերի ցուցակումը, արժեթղթերի բորսայական առեւտրի կազմակերպումը, ինչպես նաեւ ցուցակված ընկերությունների եւ առեւտրային հարթակում իրականացված գործարքների մասին տեղեկատվության բացահայտումը: ՀՖԲ-ի առաքելությունը հայկական ընկերությունների համար կապիտալի ներգրավման առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչպես նաեւ ՀՀ տնտեսությունում հայրենական եւ օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, այդ թվում, ՀՀ-ում արժեթղթերի արդյունավետ, օբյեկտիվ եւ թափանցիկ շուկայի ձեւավորումը:

2002թ.-ից ՀՖԲ-ն հանդիսանում է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

ՀՖԲ անդամ կարող է լինել ցանկացած իրավաբանական անձ, որը, հանդես գալով որպես արժեթղթերի շուկայի մասնակից, իրականացնում է բրոքերային եւ/կամ դիլերային գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
 
 
Դիտորդ խորհրդի նախագահ
Հենրի Բերգստրոմ
Գլխավոր տնօրեն
Կոնստանտին Սարոյան
Հասցե
0010, Երեւան, Մհեր Մկրտչյանի 5բ
Քաղաքային
(010) 54 33 21, 54 33 29, 56 64 46 (115)
Ֆաքս
(010) 54 33 21 (137)
Էլ. փոստ
info@nasdaqomx.am
Վեբ. կայք
 
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Նորություններ
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա