Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի նյութերի օգտագործման սույն Կանոնները գործում են հետեւյալ կայքերի համար`
www.mediamax.am;
www.banks.am;
www.itel.am;
www.bravo.am;
www.auto.am:
Մեդիամաքս
ինտերնետ-հոլդինգի նյութերի օգտագործումը (տեքստեր, լուսանկարներ կամ այլ
գրաֆիկական պատկերներ, այսուհետ` Նյութեր) արտոնվում է բացառապես
իրավատիրոջ` «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի թույլտվությամբ:
Բոլոր Նյութերի հեղինակային իրավունքների ամբողջությունը, բացառությամբ հատուկ նշված դեպքերի, պատկանում է «Մեդիա Մաքս» ՓԲԸ-ին:
Սույն
Կանոնները սահմանում են Նյութերի օգտագործման պայմանները եւ կարգը` «Մեդիա
Մաքս» ՓԲԸ-ի թույլտվությամբ: Թույլտվություն ստանալու համար պետք է
էլեկտրոնային նամակ ուղարկել news@mediamax.am հասցեին կամ զանգահարել (+37410) 54 54 31:
Օգտագործում
ասելով` ի նկատի ունենք ցանկացած վերարտադրում, տարածում, հանրության
իրազեկում, թարգմանություն, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով
նախատեսված այլ ձեւեր:
Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Նյութերի
օգտագործումը տվյալ Կանոնների ցանկացած պայմանի խախտմամբ հանդիսանում է
«Մեդիա Մաքս» ՓԲԸ-ի բացառիկ իրավունքների խախտում եւ կարող է հանգեցնել ՀՀ
գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Սույն
Կանոնների կիրառումը տարածվում է տպագիր (թերթեր եւ ամսագրեր),
էլեկտրոնային (հեռուստատեսություն եւ ռադիո) եւ առցանց ԶԼՄ-ների,
ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի,
անհատ օգտատերերի վրա:
Տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` վկայակոչելով աղբյուրը:
Առցանց
ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով:
Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ
օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի
անմիջապես ներքեւը:
Արգելված է Նյութերի էական ծավալի (օրական 5
Նյութից ավել) ամբողջական տեքստային վերահաղորդումը այն կայքերում, որոնք
իրենց նյութերը տրամադրում են որոնողական եւ նորությունների
ագրեգատորներին` ինդեքսավորման համար: Նյութերի օգտագործման նման ձեւերը
արգելված են եւ կարող են հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված
պատասխանատվության:
Նյութերի ցանկացած վերարտադրման ժամանակ
արգելվում է բնօրինակ տեքստի վերամշակումը: Նյութի կրճատումը հնարավոր է
միայն այնպիսի ծավալով, որը չի աղավաղում դրա իմաստը:
Նյութի իմաստի
աղավաղման պատասխանատվությունը, որն առաջացել է ոչ ճշգրիտ վերարտադրման
հետեւանքով, կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված
պատասխանատվության:
Վերոնշյալ ցանկացած Կանոնի կամ դրանց
համակցության խախտման դեպքում "Մեդիա Մաքս” ՓԲԸ-ն իրեն իրավունք է
վերապահում ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով,
պաշտպանել իր իրավունքները եւ օրինական շահերը:
"Մեդիա Մաքս” ՓԲԸ-ն
իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել եւ/կամ լրացնել սույն
Կանոնները` առանց օգտվողներին նախապես տեղեկացնելու: Կանոնների
փոփոխությունը եւ/կամ լրացումն իրականացվում է նոր խմբագրված օրինակի
տեղադրմամբ, որն ուժի մեջ է մտնում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի կայքերում
հրապարակվելու պահից:



