Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձեւավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը;

բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսա-տնտեսական, վարկային, հարկային, մաքսային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը;

գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ իրավական այլ ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը;

դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը;

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, մաքսային, պարտադիր վճարներով (այսուհետ` բյուջետային եկամուտներ) եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման նկատմամբ հսկողության իրականացումը;

զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը;

է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիտորինգը;

ը)իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը;

թ)պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը;

ժ)պետական պարտքի կառավարումը, պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումն ու կառավարումը, տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը` ՀՀ անունից համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի, Առեւտրի և զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ), Եվրոպական Միության հետ` TACIS ծրագրի եւ ԵՄ պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ, գերմանական KfW Վերականգնման վարկային հաստատության հետ, Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանին օժանադկություն ցուցաբերող մի շարք կազմակերպությունների հետ:

Նախարար Վարդան Արամյան
Հասցե Երեւան, 0010, Մելիք-Ադամյան փող. 1
Հեռախոսահամար (010)59 53 04,
Էլ. հասցե press@mfe.am
Վեբկայք http://www.mfe.am

Վերջին թարմացումը: 2017-04-25 10:22:24


Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo