ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձեւավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով: Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան: Նախարարության նպատակները և խնդիրներն են` ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը; բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսա-տնտեսական, վարկային, հարկային, մաքսային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը; գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ իրավական այլ ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը; դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը; ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, մաքսային, պարտադիր վճարներով (այսուհետ` բյուջետային եկամուտներ) եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման նկատմամբ հսկողության իրականացումը; զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը; է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիտորինգը; ը)իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը; թ)պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը; ժ)պետական պարտքի կառավարումը, պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումն ու կառավարումը, տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը` ՀՀ անունից համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի, Առեւտրի և զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ), Եվրոպական Միության հետ` TACIS ծրագրի եւ ԵՄ պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ, գերմանական KfW Վերականգնման վարկային հաստատության հետ, Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանին օժանադկություն ցուցաբերող մի շարք կազմակերպությունների հետ: |
Նախարար | Տիգրան Դավթյան |
| Երեւան, 0010, Մելիք-Ադամյան փող. 1 | |
Հեռախոս | (10) 59 53 04 |
Էլ. փոստ | press@mfe.am |
Վեբ. կայք | http://www.mfe.am |



Նախարար
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք