Facebook
Google Extention
RSS
Երեքշաբթի, Մարտ 28

Easy Pay
RSS
Թարմացված է. 2017-02-20
 

Թարմացված է. 20.02.2017

«Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. ապրիլին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 17 առ 04.11.2014թ., հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ.):

Կազմակերպությունը ՀՀ ամբողջ տարածքում արդեն իսկ տեղադրել է մոտ 700 տերմինալ՝ 100 վճարատեսակներով:

Ներկայում «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարային համակարգին միացել են տարբեր ոլորտների կազմակերպություններ եւ հաստատություններ`

- պետական կառույցներ,
- ֆինանսական կառույցներ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ,
- բջջային օպերատորներ,
- ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններ,
- տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններ։

Ընկերության տերմինալները տեղադրված են վերոնշյալ հաստատությունների տարբեր ստորաբաժանումներում, գրասենյակներում, առեւտրի կենտրոններում, Երեւան քաղաքի փողոցներում եւ բանուկ հատվածներում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Իզի Փեյ» տերմինալներից օգտվելու արագությունն ու հարմարավետությունը ապահովելու նպատակով պարբերաբար կատարվում են համակարգի փոփոխություններ։

«Իզի Փեյ» ընկերության առաքելությունը

- Մատուցել վճարահաշվարկային ծառայություններ՝ վճարումների կատարման գործընթացը դարձնելով առավել պարզ, արագ եւ մատչելի,
- Թողարկել ժամանակակից եւ տեխնոլոգիապես արդի վճարային գործիքներ,
- Իրականացնել գործող վճարային գործիքների սպասարկում, ինչպես նաեւ ընդլայնել առկա ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։

«Իզի Փեյ» ընկերության համագործակցությունը բանկերի հետ

Ակտիվ համագործակցելով ՀՀ բանկերի հետ՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ն հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար կատարելու՝

- վարկերի մարումներ,
- հաշվարկային հաշիվների համալրումներ,
- քարտային հաշիվների համալրումներ,
- ավանդների համալրումներ:

Բանկերն իրենց հերթին, տեղադրելով «Իզի Փեյ» ՍՊԸ վճարային տերմինալներն իրենց մասնաճյուղային ցանցում, հնարավորություն են ունենում՝

- կրճատել հերթերը,
- բարձրացնել ծառայությունների որակը,
- կրճատել ծառայությունների ինքնարժեքը։

«Իզի Փեյ» ՍՊԸ-ն, շահագործելով 700-ից ավելի տերմինալային ցանց, ամսական սպասարկում է առավել քան 1 մլն հաճախորդի։

Easy Pay
 
 
Հասցե
ՀՀ, 0014, Երեւան, Ադոնցի 8/171
Քաղաքային
011 26 10 11
Քաղաքային
011 247 247
Էլ. փոստ
info@easypay.am
Վեբ. կայք
 
Easy Pay. Նորություններ
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա