Facebook
Google Extention
RSS


Չորեքշաբթի, Հունիս 19
Idram
RSS
Թարմացված է. 2012-11-14
 

Թարմացված է. 07.06.2011

«Idram» ԻՎՀ-ը (http://www.idram.am) մշակվել եւ ներդրվել է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի կայացման գործում հարմարավետ գործիք տրամադրելու նպատակով:

«Idram»-ը էլեկտրոնային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամին համարժեք միավորներով: Համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետ օգտագործողներին առցանց վճարումներ կատարելու տարատեսակ ծառայությունների, ապրանքների համար և իրականացնել դրամական փոխանցումներ:

Համակարգում գրանցվելով հաճախորդը ստանում է «Idram» ID, որը հնարավորություն է տալիս մուտք գործել հաճախորդի անձնական էջ և օգտվել համակարգի ծառայություններից:

«Idram» ԻՎՀ-ն աշխատում է լիովին առցանց ռեժիմում` հատուկ ծրագրային լուծում, կամ որևէ ծրագրի տեղադրում համակարգչի վրա չի պահանջվում: Մուտք գործելու անվտանգությունը ապահովվում է «SSL» լուծումների շնորհիվ, ինչը բացառում է հաճախորդի համակարգչից դեպի «Idram» ԻՎՀ և հակառակ ուղարկվող ինֆորմացիայի կորուստը:

«Idram» ԻՎՀ-ն կանխավճարային համակարգ է. հաճախորդը կատարում է կանխավճար, հետագայում «Idram» ԻՎՀ-ին կանխավճարի չափով ծառայությունների մատուցման կամ ապրանքների դիմաց վճարումներ կատարելու հանձնարարություններ տալու պայմանով:

«Idram» ID-ում էլեկտրոնային միավորներ կարելի գոյացնել հետեւյալ եղանակներով. բանկային փոխանցման, կանխավճարային քարտերի, VISA/Master պլաստիկ քարտերի, ինչպես նաեւ կանխիկ գումարի մուտքագրման միջոցով ընկերության դրամարկղ կամ գործընկերների սպասարկման կետեր ("Հայբիզնեսբանկի", "Արդշինինվեստբանկի", "Յունիբանկի" եւ "Հայէկոնոմբանկի" ցանկացած մասնաճյուղի դրամարկղերում) եւ տերմինալներ: «Idram» միավորները կարելի է կանխիկացնել հետեւյալ եղանակներով. բանկային փոխանցում ստացողի հաշվին, գործընկերների սպասարկման կետերի կամ ընկերության դրամարկղի միջոցով:

Idram-ի հաշիվը կարելի է լիցքավորել նաեւ ArCa վիրտուալ քարտի միջոցով:

Համակարգը տրամադրում է հետեւյալ առցանց ծառայությունները.

  • Կոմունալ վճարումներ
  • Բջջային վճարումներ
  • Վարկերի մարումներ
  • Դրամական փոխանցումներ
  • Հարկերի եւ տուրքերի ընդունում
  • Ապահովագրություն
  • Տարադրամի փոխանակում
  • Բազմատեսակ ապրանքների վաճառքի դիմաց վճարումներ (տեխնիկա, հագուստ, աուդեո-վիդեո սկավառակներ, նվերներ եւ ծաղիկներ)
  • Բուքմեյքերական խաղադրույքներ

     

  • Idram
     
     
    ՀասցեՀՀ, ք. Երեւան 0010, Հանրապետության 49, 7/1
    Քաղաքային(010) 56 97 07, 54 65 44
    Էլ. փոստinfo@idram.am
    Վեբ. կայքhttp://www.idram.am
     
    Idram ը Նորություններում
    Ամենաընթերցվածը
    այսօրվա
    շաբաթվա
    ամսվա