Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Շաբաթ, Ապրիլ 21
1 առաջարկ
4 առաջարկ
3 առաջարկ
11 առաջարկ
5 առաջարկ
0 առաջարկ
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի և առևտրային բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 17 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:
Միության հիմնական նպատակներն են`
- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող;
- պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով;
- նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար;
- մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը;
- Միության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան բանկային գործունեության մասին տեղեկատվական նյութերով, օրենքով սահմանված կարգով անվստահելի վարկառուների մասին տեղեկություններով, կազմակերպել հրատարակչական աշխատանքներ;
- օժանդակել բանկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը համակարգում` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով;
- օժանդակել բանկային ծառայությունները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու և հաշվարկների ժամանակակից ձևերը արմատավորելու գործին, ինչպես նաև նպաստել ՀՀ բանկային համակարգի ինտեգրմանը միջազգային բանկային համակարգին;
- մշակել և իրականացնել ծրագրեր` բանկային կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանյան համապատասխան հաստատություններում;
- կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ;
- իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը:
20.04.2018 | 17:26 Նորություններ
Կարեն Կարապետյանը կհամակարգի տնտեսական բլոկը
20.04.2018 | 17:41 Ֆինտեխ
Բացելով փակագծերը. Big Data
20.04.2018 | 17:13 Նորություններ
Իգնատի Առաքելյանը վերանշանակվել է
13.04.2018 | 10:22 Հարցազրույցներ
Դավիթ Աթանեսյան. Հաճախորդը մեր դեսպանն է
16.04.2018 | 09:37 Նորություններ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
14.04.2018 | 08:59 Նորություններ
Չուբայսը դարձել է Վարդանյանի բիզնես գործընկերը
06.04.2018 | 10:23 Հոդվածներ
«Կանաչ պատեր» Երեւանում՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
23.03.2018 | 16:14 Ֆինտեխ
ՀՀ ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին
21.03.2018 | 09:54 Ֆինտեխ
G20-ի ֆինանսիստները հրաժարվել են «կրիպտոարժույթ» եզրից
23.03.2018 | 09:41 Ֆինտեխ
Ռուսաստանյան չորս բանկ հաջողությամբ փորձարկել է P2P տրանզակցիաները
27.03.2018 | 09:15 Ֆինտեխ
Twitter-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը
30.03.2018 | 09:57 Ֆինտեխ
Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2016 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau