Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի և առևտրային բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 22 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը: ՀԲՄ հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը: Միության հիմնական նպատակներն են` - պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող; - պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով; - նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար; - մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը; - Միության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան բանկային գործունեության մասին տեղեկատվական նյութերով, օրենքով սահմանված կարգով անվստահելի վարկառուների մասին տեղեկություններով, կազմակերպել հրատարակչական աշխատանքներ; - օժանդակել բանկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը համակարգում` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով; - օժանդակել բանկային ծառայությունները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու և հաշվարկների ժամանակակից ձևերը արմատավորելու գործին, ինչպես նաև նպաստել ՀՀ բանկային համակարգի ինտեգրմանը միջազգային բանկային համակարգին; - մշակել և իրականացնել ծրագրեր` բանկային կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանյան համապատասխան հաստատություններում; - կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ; - իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը: |
Խորհրդի նախագահ | Աշոտ Օսիպյան |
Գործադիր տնօրեն | Սեյրան Սարգսյան |
| Երեւան, Կորյունի 19, 6-րդ հարկ | |
Հեռախոս | (10) 52 77 31, 52 95 50 |
Ֆաքս | (10) 52 77 31 |
Էլ. փոստ | uba@uba.am |
Վեբ. կայք | http://www.uba.am |



Խորհրդի նախագահ
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք