Անվտանգությունից ելնելով՝ ՀՀ սահմանին առեւտուրն արգելվում է

12.06.2014 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կատարված լրացումների համաձայն, ՀՀ «սահմանային շերտում արգելվում է լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը»:

«ՀՀ սահմանի պաշտպանության ապահովման տեսանկյունից ելնելով՝ ռիսկային գործոններ է պարունակում ՀՀ սահմանային շերտում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թույլատրումը»,- նշվում է կառավարության որոշման հավելվածում :

Բացի այդ, ինչպես ցույց է տալիս ՀՀ սահմանային շերտում ժամանակին գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած շուկաների փորձը (Բագրատաշեն եւ այլն), այդ տարածքներում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը արդարացված չէ:


Դիտում՝ 4728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai