«Տաշիր» առեւտրի կենտրոնում բացվել է Armenian Brands հարթակը

11.11.2016 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

«Տաշիր» առեւտրի կենտրոնում այսօր կայացել է Armenian Brands հարթակի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական արտադրանքին, հայ դիզայներ-մոդելավորողների աշխատանքին:

Armenian Brands-ի տաղավարներում ներկայացված է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ արտադրող հայաստանյան ընկերությունների արտադրանքը:

Նախագծի նպատակը տեղական արտադրողին աջակցելն ու դեպի շուկա սահուն ընթացք ապահովելն է:

Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել հայ արտադրողներին եւ արվեստի մարդկանց միավորելու գաղափարը, որի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվել միասնական հարթակով ներկայանալու պոտենցիալ գնորդներին:

«Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաեւ զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը»,- նշել է Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում:

Սուրեն Կարայանն իր հերթին նշել է, որ հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, «առավել եւս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ, ինչը նաեւ լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու համար»:

Նա տեղեկացրել է, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաեւ խնդրահարույց հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

Դիտում՝ 14941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai