Երեւանում բացվել է «Էլդորադո»-ի առաջին վաճառասրահը

11.11.2016 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Նոյեմբերի 10-ին Երեւանում` Աճառյան 33/4 հասցեում, բացվել է կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ տան պարագաների հայտնի «Էլդորադո» բրենդի առաջին վաճառասրահը:

Ռուսաստանյան խոշորագույն խանութը Հայաստան է բերել «Էլմարկետ» ՍՊԸ-ն` ֆրանչայզինգային հիմունքներով:

«Էլմարկետ» ընկերության հիմնադիր Վազգեն Հարությունյանը վաճառասրահի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ որոշումը կայացվել է 2016թ. մայիսին անցկացված հետազոտության արդյունքում, որի համաձայն՝ «Էլդորադո» բրենդի ճանաչելիությունը Հայաստանում կազմում է ավելի քան 42%:

«Սա, ինչպես նաեւ ընկերության զբաղեցրած հաստատուն դիրքը ԱՊՀ երկրներում, ծանրակշիռ փաստարկ հանդիսացան ֆրանչայզինգային հիմունքներով բացել Հայաստանում «Էլդորադոյի» առաջին վաճառասրահը: Ընկերությունը պլանավորում է ակտիվ զարգացման աճ  հայաստանյան շուկայում եւ աշխարհագրական դիրքերի ընդլայնում առաջիկայում` բացելով նոր մասնաճյուղեր ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Գալիք տարում նախատեսում ենք Երեւանում բացել եւս 2 մասնաճյուղ, ինչը նշանակում է, որ բացի այս պահին ստեղծված 40 աշխատատեղից, մոտ 100 նոր աշխատատեղ կբացվի, եւ ընկերությունն ավելի մոտ կգտնվի իր գնորդներին»,- ասել է Վազգեն Հարությունյանը:

Ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանն էլ հավելել է, որ ««Էլդորադոյի» բացումը խոստանում է մեծ հեղաշրջում իրականացնել հայաստանյան շուկայում»:

«Դրանում իմ համոզվածությունը բխում է ընկերության մշակած գործելաոճից եւ աշխատանքի պլանավորումն ուսումնասիրելուց: Լավագույն գնի երաշխիք, հետվերադարձի արտոնյալ պայմաններ, զեղչային ճկուն համակարգ, որակյալ տեսականի` բաղկացած ավելի քան 6000 անվանում ապրանքից, ծառայությունների մատուցման եւ ներկայացված ապրանքների որակի վերահսկման հարցերին ցուցաբերվող առանձնակի ուշադրություն»,- ասել է նա:

Տիգրան Հարությունյանը նշել է, որ ընկերության աշխատակիցները մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել, եւ հույս հայտնել, որ հետագայում «Էլդորադոն» ոչ միայն  կարդարացնի հաճախորդների սպասումները, այլեւ կգերազանցի դրանք:

Ֆրանչայզինգի տարածաշրջանային մենեջեր Դմիտրի Բուրցեւն ասել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ներկայացնել կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ տան պարագաների ռուսաստանյան խոշորագույն խանութը:

«Անկեղծ հպարտանում եմ, որ «Էլդորադո» բրենդի առաջին խանութը Հայաստանում բացվում է հենց այս գեղեցիկ եւ հյուրընկալ քաղաքում: «Էլդորադոն» խանութ է ողջ ընտանիքի համար: Ծառայությունների բարձր մակարդակն ու աշխատակիցների արհեստավարժությունը ձեր տուն կբերեն հարմարավետության, բարության եւ փոխհասկացողության մթնոլորտ: Ես անկեղծ հավատում եմ, որ «Էլդորադոն» Հայաստանում հանրաճանաչ եւ սիրելի խանութ կդառնա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ գործին հավատարմության, խանդավառության եւ մեզ ցուցաբերած  վստահության համար»,- ասել է նա:

Դմիտրի Բուրցեւը հավելել է, որ 2017-ից սկսած` ամեն տարի նախատեսում են նվազագույնը եւս 2 խանութ բացել Հայաստանում. «Այս տարածաշրջանում մեծ հեռանկարների եւ զարգացման ծրագրերի հետաքրքրվածություն կա մեր գործընկերների եւ «Էլդորադո» ընկերության կողմից: Հույս ունենք, որ այդ նպատակները կիրագործվեն, եւ մեր գնորդների թիվը կաճի մի քանի անգամ»:  

«Էլդորադո» վաճառասրահում ներկայացված են մանր եւ խոշոր կենցաղային տեխնիկայի, էլեկտրատեխնիկայի, համակարգչային տեխնիկայի, հեռախոսների, աուդիո եւ վիդեո տեխնիկայի, տան պարագաների, պարտեզի խնամքի, վերանորոգման տեխնիկայի, սարքավորումների եւ կից աքսեսուարների լայն տեսականի: «Էլդորադոն» իր ծառայությունների մատուցումն իրականացնում է նաեւ առցանց տիրույթում. www.eldorado.am կայքը սպառողներին հնարավորություն կընձեռի խնայել ժամանակը եւ օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից:

«Էլդորադո» ընկերությունը կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ տան պարագաների խոշորագույն ցանց է Ռուսաստանում:

Ընկերության աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 200 քաղաքներ եւ ավելի քան 600 վաճառասրահներ Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում:

«Էլդորադո»-ն 5 անգամ հաղթող է ճանաչվել «Սպառողների իրավունքներ եւ սպասարկման որակ» մրցույթում, 2 անգամ՝ «Ռուսաստանի №1 ապրանքանիշ» մրցույթում (2012, 2014), արժանացել է «Տարվա ապրանքանիշ 2012» եւ «HR-ապրանքանիշ 2013» մրցանակներին: 2013 եւ 2015 թվականներին հաղթող է ճանաչվել «Ռուսաստանի լավագույն սոցիալական ծրագրեր» մրցանակաբաշխությանը:


2015թ. Hi-Tech.Mail.Ru-ի կողմից կազմակերպված փորձագիտական նախագծին «Էլդորադո»-ն ճանաչվել է «Լավագույն գներ» անվանակարգի հաղթող:


Online Retail Russia Awards-ում «Էլդորադո»-ն ճանաչվել է «Լավագույն առցանց խանութ» անվանակարգի հաղթող (2015, 2016):


«Էլդորադո»-ն Russian Retail Awards 2016-ի մրցանակակիր է, ինչպես նաեւ՝ EMEA Channel Academy-ի երկակի մրցանակակիր՝ «Ритейлер года в регионе РФ & СНГ» (2015, 2016): Նաեւ արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին АКМР մրցույթին՝ «Լավագույն կորպորատիվ տեսանյութ 2016» անվանակարգում:

Բաժնետերերն են՝ PPF միջազգային խումբ (80%), Emma Capital ներդրումային ընկերություն (20%):

Դիտում՝ 46900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai