Fix Price ռուսաստանյան ցանցը Հայաստանում գործընկեր է փնտրում

30.03.2016 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Ֆիքսված գներ ունեցող խանութների («բոլոր ապրանքները՝ 50 ռուբլի») ռուսաստանյան խոշորագույն Fix Price ցանցը խանութներ է սկսում բացել արտերկրում:

Ինչպես RBC.ru-ին ասել է  Fix Price-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիրսանովը, առաջին արտասահմանյան խանութը բացվելու է ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Վրաստանում: Այն կբացվի տեղի ֆրանչայզինգային գործընկերոջ կողմից: Ավելի ուշ Fix Price խանութը կգործարկվի Ղազախստանում՝ այդ երկրում ընկերությունը նույնպես արդեն գործընկեր ունի:

«Fix Price բրենդը գրանցված է գրեթե բոլոր եվրոպական երկրներում: Եթե այս տարի մենք Հայաստանում գործընկեր գտնենք, ապա տեխնիկապես պատրաստ ենք այնտեղ էլ խանութ բացել: Վրաստանը, Ղազախստանն ու Հայաստանը այն երկրներն են, որտեղ սպառողների վարքագիծը շատ չի տարբերվում ռուսաստանցիների սպառողական վարքագծից»,- ընդգծել է ընկերության թոփ մենեջերը:

Նրա խոսքով` ԱՊՀ երկրների գործընկերները կարող են անսահմանափակ թվով խանութներ բացել ցանցի բրենդի ներքո՝ ղեկավարվելով տարածաշրջանի հնարավորություններով ու կարիքներով:

Fix Price-ը Ռուսաստանում ֆիքսված գներով խանութների խոշորագույն ցանցն է, որտեղ ապրանքների մեծ մասը ներկայում արժե 50 ռուբլի: Առաջին խանութները բացվել են 2007թ.: Ընկերության հիմնական բաժնետերերն են «Կոպեյկա» ցանցի համահիմնադրեր Սերգեյ Լոմակին եւ Արտյոմ Խաչատրյանը:

Վերջին երկու տարիներին անընդմեջ Fix Price-ն ընդգրկվել է РБК-ի «50 ամենաարագ աճող ընկերությունների» ցուցակում:

Դիտում՝ 33650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai