Ինեկոբանկը «Արայ»-ի եւ «Տեխնոլայֆ»-ի հետ գործարկել է նոր ակցիա

02.07.2015 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Ինեկոբանկը «Արայ» եւ «Տեխնոլայֆ» խանութների հետ համատեղ գործարկել է նոր ակցիա՝ բանկի առկա եւ նոր քարտապանների համար:

Ինեկոբանկում նշել են, որ ակցիայի շրջանակում մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ բանկի քարտապանները «Արայ» եւ «Տեխնոլայֆ» ընկերությունների վաճառասրահներում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կստանան գումարի վերադարձ՝ օգտագործված գումարի 15%-ի չափով:

Նշենք, որ վերադարձված գումարը հաճախորդի համար դիտվում է որպես եկամուտ, եւ համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի՝ գանձում է եկամտահարկ օրենքով սահմանված չափով:

Գումարի վերադարձը քարտապանի բանկային հաշվին կփոխանցվի գործարքի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիտում՝ 8721
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai