«Կարաս»-ը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ

22.10.2014 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ /

«Կարաս» ընկերությունը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ/EBRD) հետ 1,5 տարով կնքել է պայմանագիր, որն ուղղված է «Կարաս» ազգային սննդի ցանցի զարգացման ծրագրի համատեղ իրականացմանը:

Ծրագիրը ղեկավարվում եւ վերահսկվում է EBRD-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի կողմից: Ծրագրի շրջանակներում EBRD-ին «Կարաս»-ին տրամադրել է պրոֆեսիոնալ խորհրդատու՝ Սթիվ Վինհեմին, ով երկար տարիներ աշխատել է տարբեր եվրոպական երկրներում եւ ունի հարուստ աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում: Սթիվ Վինհեմն աշխատել է աշխարհի ամենահայտնի արագ սննդի ռեստորանային ցանցում՝ «Burger King»-ում, ինչպես նաեւ եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերում:

«EBRD-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հիմքում ընկած է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշների ներդրումը: HACCP համակարգը ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության, ինչպես նաեւ պահպանման եւ իրացման բոլոր փուլերում, որտեղ կարող են վտանգավոր պայմաններ ծագել: Այս ծրագիրը հիմնականում կիրառվում է սնունդ արտադրողների եւ հասարակական սննդի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերահսկման կրիտիկական կետերին, որոնցում սննդամթերքի օգտագործման հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը հնարավոր է կանխել, վերացնել կամ հասցնել ընդունելի մակարդակի՝ վերահսկման նպատակային միջոցառումների կիրառման դեպքում», - նշել է «Կարաս» ցանցի համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

HACCP համակարգի ներդրման համար «Կարաս»-ը պլանավորում է ոչ միայն բարելավել իր սեփական արտադրությունը, այլ նաեւ կիրառել այս համակարգը եւ համապատասխան պահանջները հումքի եւ սննդամթերքի մատակարարների նկատմամբ:

«EBRD-ի հետ մեր պայմանագրի կնքման արդյունքը կլինի Կարաս ցանցի բոլոր բիզնես գործընթացների ադապտացումը միջազգային ստանդարտներին, որից հետո ընկերությունը դուրս կգա միջազգային շուկա նոր ռեստորաններ բացելու նպատակով»,- ասել է «Կարաս» ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

Դիտում՝ 25944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai