Վարկի 10% տոկոսադրույքը երկրի ռիսկերի հանրագումարն է, ասել է Ն. Երիցյանը

01.10.2014 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ բանկերի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում տոկոսադրույքների իջեցման համար, եւ վարկային տոկոսադրույքները, հատկապես բիզնես հատվածում, գնալով նվազում են:

«Եթե մոտ 10 տարի առաջ 15-20 %-ից ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր չկային, ապա այսօր 10,9 %-ով, իսկ, արտարժույթով արտահայտված ավելի ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ ունենք»,- ասել է Ներսես Երիցյանը:

Նա նկատել է, որ «վարկերի ցածր տոկոսադրույքը բխում է ավանդի տոկոսադրույքի չափից»:

«Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողություններն ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ այս խնդիրը լուծվի, բանկը կկարողանա ավելի ցածր տոկոսով վարկ տրամադրել: Ներկայումս վարկի համար առաջարկվող 10% տոկոսադրույքը մեր երկրի ռիսկերի հանրագումարն է»,-ասել է նա:

Դիտում՝ 2352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai