Մեկնարկել է առեւտրի ֆինանսավորման ՎԶԵԲ-ի ու ԵՄ-ի կոնֆերանսը

01.10.2014 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրոպական Միության (ԵՄ) համատեղ կոնֆերանսը` նվիրված առեւտրի ֆինանսավորման ոլորտին:

«Երկօրյա կոնֆերանսի նպատակն է բարձրացնել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը եւ բարելավել առեւտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը», - նշել է ՎԶԵԲ-ի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Մայք Թեյլորը:

ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի վերլուծաբան Մարիա Մոգիլնայան նկատել է, որ կոնֆերանսը լավ հնարավորություն է ընձեռում մեկ հարկի տակ համախմբելու առեւտրի ֆինանսավորման ոլորտի մասնագետներին եւ շահագրգիռ կողմերին:

«Մեր հիմնական նպատակն է, որ Հայաստանում ՓՄՁ-ները դառնան աճի խթանող, ինչի համար իրականացնում ենք մի շարք ծրագրեր»,-ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Հայաստանում Եվրամիության Պատվիրակության արտաքին համագործակցության բաժնի պետ Հաո-Բին Աճեմյանը նշել է, որ չնայած Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ԵՄ-ն պատրաստակամ է եւ շարունակում է աշխատանքներ տանել մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ` դրան հատկացնելով իր ծրագրային պորտֆելի 30%-ը:

«Մինչ օրս ունեցել են բավական արդյունավետ համագործակցություն մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում, ներկայումս փնտրում ենք նոր հնարավորություններ դրանք առավել խորացնելու ուղղությամբ», - ասել է նա:

«Հայաստանում առեւտրի ֆինանսավորման հարցում ՎԶԵԲ-ը կատալիտիկ դեր է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ միասին: Ներկայիս բանկային համակարգի ակտիվների մոտ 18%-ը, որը 380 մլրդ դրամին համարժեք է, առեւտրի արտահանմանն ու ներմուծմանն ուղղված վարկային միջոցներն են: Քայլեր են ձեռնարկվում լիզինգի եւ ֆակտորինգի նոր գործիքների ներդրման ուղղությամբ»,-ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի դերը Հայաստանում առեւտրի ֆինանսավորման զարգացման, ոլորտի մասնագետների վերապատրաստման, հաճախորդների սպասարկման թիրախավորման եւ միջազգային չափանիշների համապատասխան գործիքի տրամադրման մեխանիզմի ներդրման գործում:

«Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է, որ ՓՄՁ-ների ֆինանսավորման կարիքները բավարարելու նպատակով բանկը մշակել է առեւտրի ֆինանսավորման քաղաքականություն, ինչի արդյունքում ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում «Ամերիաբանկի» առեւտրի ֆինանսավորման պորտֆելն աճել է 17%-ով:

Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai