ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփել է «սեպտեմբերմեկյան» ակցիան

01.10.2014 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփել է «սեպտեմբերմեկյան» ակցիան` նվերներ հանձնելով հաղթող ճանաչված մասնակիցներին: Մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաեւ բանկի կողմից ընտրված աշակերտները, նվերներ ստացան բանկի ղեկավարության կողմից:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշակերտներին հանձնվել են «Samsung Tab»-եր, որոնց վրա ձայնագրված են Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

«Երկար մտածեցինք, թե ի՞նչ նվեր կարելի  է հանձնել երեխաներին ու եկանք այն եզրակացության, որ դա պետք է լինի էլեկտրոնային նվեր, քանի որ այսօրվա սերունդը իրեն չի պատկերացնում առանց համակարգիչների, բայց այն պետք է նաեւ ազգային ուղղվածություն ունենա: Քանի որ առաջին դասարանցիները տառերը նոր են սովորելու, իրենք հնարավորություն ունեն լսելու հայկական ժողովրդական հեքիաթներ, հաղորդակից լինեն մեր արժեհամակարգին, մեր մշակույթին: Բացի այդ, երեխաների անուններով բանկում բացվել են ավանդային հաշիվներ, եւ չափահաս դառնալուց հետո նրանք կկարողանան տնօրինել իրենց գումարները»,- ասել է Արսեն Պետրոսյանը:

Նա հիշեցրել է, որ ակցիայի անցկացումը համընկնել էր բանկի երկու մասնաճյուղերի բացման հետ, որտեղ էլ հանձնվեցին հաղթող մասնակիցների նվերները:

«Սա սեպտեմբերմեկյան ակցիա էր, որը զուգադիպեց մեր երկու մասնաճյուղերի բացման հետ: Մտածեցինք, որ մեր մասնաճյուղերի բացումը պետք է զուգորդվի ուրախ միջոցառմամբ, եւ սեպտեմբերի մեկից ավելի լավ առիթ չէր կարելի գտնվել: Արդյունքում անցկացվեց ֆոտոմրցույթ երեխաների շրջանում»,- նշել է Արսեն Պետրոսյանը:

Դիտում՝ 1681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai