ԵԱԶԲ-ի ղեկավարը «միանգամայն իրատեսական» է համարում անցումը Եվրասիական միության միասնական արժույթին

22.09.2014 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը «միանգամայն իրատեսական» է համարում անցումը Եվրասիական միության միասնական արժույթին մինչեւ 2025 թվականը:

«Միասնական արժույթը պետք է լինի կայուն, ֆինանսական շուկան ՝ զարգացած, պետք է լինի թողարկման միասնական կենտրոն եւ համաձայնեցված ազգային ֆինանսական քաղաքականություն: Դրա համար դեռեւս որեւէ խոչընդոտ չկա. քաղաքական կամքն առկա է, հնարավորությունները եւս: Կան 2025 թ-ին Եվրասիական միության ազգային արժույթին անցնելու ծրագրեր: Կարծում եմ, դա միանգամայն իրատեսական է», - «Իզվեստիա»-ին ասել է Իգոր Ֆինոգենովը:

Նրա խոսքերով, դրա համար կպահանջվի միասնական մեգակարգավորչի ստեղծում, որը կսահմանի խաղի միեւնույն կանոնները եվրասիական ամբողջ տարածքում:

«Եվրասիայի տարածքում առկա են բազմաթիվ արժույթներ՝ ալթին, դուկատ, տենգե եւ, իհարկե, ռուբլի: Կարելի է ընտրել ցանկացածը: Ես չէի բացառի, որ հետագայում, օրինակ, ռուբլուն կփոխարինի այլ անվանմամբ արժույթ: Ի վերջո, ռուսական «деньги» եւ ղազախական «տենգե» բառերն ունեն ընդհանուր թյուրքական արմատ: Սակայն կարեւորն այնպիսի պայմաններ ստեղծելն է, որոնց պարագայում ցանկացած արժույթ հուսալի կլինի», - նշել է Իգոր Ֆինոգենովը:

Դիտում՝ 3371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai