Արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից անձը կկարողանա իր գույքը ներմուծել ՀՀ առանց մաքսատուրքի

18.09.2014 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:

Նիստում հավանություն է տրվել նաեւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ եւս երեք օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը:

Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ եւս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը եւ դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:

Դիտում՝ 1826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai