ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա»-ի հետ

18.09.2014 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ, որը զբաղեցնում է առաջատար դիրքեր ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում:

Բանկի եւ ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ., իսկ 2013թ. մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է $7 մլն-ի վարկային սահմանաչափ:

Որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը եւ «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:

«Սպայկա» միջազգային փոխադրումների ընկերությունն իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ու Եվրոպա, զբաղվում է փրփրած պոլիստիրոլից պրոդուկտների արտադրանքով ու փաթեթավորման նյութերի արտադրմամբ, թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, պահածոների արտադրանքով ու բաշխմամբ:

«Միջազգային շուկայում ՎՏԲ խմբի բարձր վարկանիշն ու խմբի ներսում հաջող համագործակցությունը նպաստում է արտահանմամբ զբաղվող  հաճախորդների համար լավագույն պայմաններ ապահովելուն, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելացնելու Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը: ՎՏԲ տարբերանշանի առկայությունը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաների վրա ընդգծում է հաճախորդի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները եւ ծառայում է մեր բանկի` որպես ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի վստահելի մասնակցի իմիջի ամրապնդմանը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Մեր ընկերությունն արդեն մի քանի տարի է օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: Այս ընթացքում մենք համոզվել ենք, որ բանկը վստահելի գործընկեր է, որը ձգտում է երկարաժամկետ ու սերտ հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Մենք ամրապնդելու  և զարգացնելու ենք  մեր համագործակցությունը, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի և համագործակցության բարձր մակարդակի վրա», - նշել է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Դիտում՝ 3999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai