«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը Երեւան կբերի արտասահմանցի գործարարների

18.09.2014 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 20-ից 22-ը Երեւանում՝ Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» 5-րդ միջազգային փառատոնը:

Միջոցառման նպատակն է համախմբել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացչությունները, միջազգային կառույցները, տեղական եւ միջազգային ընկերությունները: Փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած գործարարներն իրենց ապրանքատեսակները եւ ծառայությունները հանրությանը կներկայացնեն առանձին տաղավարներում:

Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր տարի փառատոնի այցելուների թիվը կազմում է 70 հազ-ից մինչեւ 100 հազ.:

«Այս տարի բարեգործական ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու հալեպահայերին: Դրված են լինելու արկղեր եւ յուրաքանչյուր ընկերություն վաճառքից ստացված հասույթից որեւէ մաս կարող է տրամադրել բարեգործությանը»,- տեղեկացրել է Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:  

Սեպտեմբերի 22-ին կկայանա փառատոնի ամփոփումը, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի առավելությունները, ինչին կհաջորդի մրցանակաբաշխությունը:

Դիտում՝ 2178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai