Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով

18.09.2014 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 18-ից 21-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի իրանական ապրանքների ունիվերսալ ցուցահանդես, որի շրջանակներում սեպտեմբերի 19-ին կկայանա հայ-իրանական գործարար համաժողով։

Իրանցի գործարարների խմբում ընդգրկված են էլեկտրալարերի եւ մալուխի, անասնակերի, առողջապահական ապրանքների, շինարարական ապրանքների, պլաստմասե դետալների, սալիկի եւ կերամիկայի, գյուղատնտեսական մթերքների, բամբակի եւ այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Գործարար համաժողովին մասնակցությունը հաստատելու դիմեք ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժին՝ (010) 580829 հեռախոսահամարով ։
 

հայ-իրանական
Դիտում՝ 1590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai