ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երեւանում կառուցվել է բնակելի համալիր

10.09.2014 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում տեղի է ունեցել ժամանակակից բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի պաշտոնական բացումը, որի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի նրբանցք ½ հասցեում գտնվող  39050 ք/մ մակերեսով 23 հարկանի բնակելի համալիրը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլեւ գրասենյակային տարածքներ, ավտոկայանատեղի:

Կառուցապատումն իրականացրել է «Լոգիկոն» ընկերությունների խմբին պատկանող «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը: Այն հիմնադրվել է 2006 թ-ին, իսկ 2013 թ-ին ձեռք է բերվել «Լոգիկոն» ընկերությունների խմբի կողմից:

Համալիրի բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կենտրոնական բանկի, «Դի Էնդ Էյջ Գրուպ»-ի, «Լոգիկոն Դիվելոպմենտ»-ի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը:

«ՎՏԲ Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվող նոր բնակելի համալիրի կառուցումը հնարավորություն է տվել կառուցման եւ շահագործման ընթացքում ստեղծել նոր աշխատավայրեր: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս բնակարանային կառուցապատման ոլորտին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, քանի որ դա նպաստում է ոչ միայն ոլորտի ընդհանուր զարգացմանը, այլեւ օգնում է քաղաքացիներին ձեռք բերել հասանելի եւ հարմարավետ բնակարան»,- իր խոսքում նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորման շնորհիվ մենք կարճ ժամկետում ավարտին հասցրեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող  բնակելի համալիրի կառուցումը: Համալիրը կառուցվել է միջազգային չափանիշների համապատասխան եւ ունի 292 բնակարան: Այդ բնակարանների պոտենցիալ գնորդներ կարող են դառնալ ոչ միայն Երեւանի բնակիչները, այլեւ սփյուռքահայերը եւ Հայաստանում աշխատող արտասահմանցի քաղաքացիներ»,- իր հերթին ասել է «Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Պետրոսյանը:

Դիտում՝ 10426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai