Սերգեյ Սարկիսովն արժանացել է «Վարկանիշ -2014» մրցանակին

10.09.2014 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության խորհրդի անդամ, մայր ընկերության` «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի նախագահ Սերգեյ Սարկիսովն արժանացել է հեղինակավոր «Վարկանիշ-2014» ֆինանսական մրցանակին:

Ինչպես հայտնել են «ՌԵՍՈ»-ում, պարգեւատրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝  ի պատիվ համառուսական «Ֆինանսիստի օր - 2014»  տոնի:

Սերգեյ Սարկիսովը հաղթող է ճանաչվել «Ապահովագրության ոլորտի զարգացման գործում անձնական ավանդ» անվանակարգում:

Մրցանակի շնորհման որոշումը հիմնված է թեկնածուի մասնագիտական, գործնական եւ անձնական հատկանիշների ուսումնասիրության վրա: Գնահականը տրվում է քվեարկության ժամանակ ու հաստատվում է փորձագիտական խորհրդի կողմից: Տվյալ մրցանակին կարող են ներկայացվել միայն այն անձինք, ովքեր առանձնահատուկ ներդրում ունեն ֆինանսական ասպարեզի ոլորտներից որեւէ մեկի զարգացման գործում:

Դիտում՝ 3200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai