ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հորդորում է խնայել բնությունը (վիդեո)

05.09.2014 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայացրել է տեսանյութ, որում հորդորում է պահպանել բնությունը՝ խնայելով առօրյա աշխատանքում թուղթը:

Ինչպես հայտնել են բանկում, տեսանյութի հիմնական նպատակն է ներկայացնել այն խորհուրդները, որոնք կօգնեն խնայողաբար օգտագործել թուղթը, «ինչն էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա բնության եւ շրջակա միջավայրի վրա»:

«Սկսելով յուրաքանչուրն իրենից, կարող ենք մեր ներդրումն ունենալ բնության պահպանության գործում: Տեսանյութի կարգախոսն է «խնայված թուղթ = ավելի շատ ծառ = կանաչ բնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բանկում նշել են, որ սպասում են նաեւ այլ խորհուրդների, որոնք կարող եք ներկայացնել բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կամ ուղարկել  marketing@acba.am հասցեին:

Դիտում՝ 2234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai